ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք է ուժեղ լինեմ, որ միշտ կարողանամ Շալիկոյիս ծաղիկներ տանել». կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին հանդի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ երեխա էր, խելոք: Բնավորությամբ քիչ շփվող էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նանեն՝ Շալիկոյի մայրիկը:

Վերհիշում է որդու դպրոցական տարիները. «Շատ դժվարությամբ համակերպվեց դպրոց գնալուն: Չէր ուզում գնալ, իր հետ գնում էի դպրոց, մի քիչ մնում, վերադառնում տուն, մեկ էլ տեսնում էի՝ «փախել», եկել է: Սա, իհարկե, առաջին դասարանում: Շատ դժվարությամբ հարմարվեց: Իսկ հետո արդեն սիրեց դպրոցը: Երբեմն կարող էր ավելի ուշ ժամի գնալ դասի, բայց ուսուցչուհին ինձ ասում էր՝ ժամանակ տուր, կընտելանա դպրոցական կյանքին: Ավելի բարձր դասարաններում անգամ իննի փոխարեն արդեն ութ անց կես դպրոցում էր: Սիրելի առարկաներից էր մաթեմատիկան, այդ մասին նաև մշտապես իր դասղեկն էր ասում»:

Դպրոցն ավարտելուց հետո Շալիկոն 2021 թ. հուլիսի 20-ին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: «Հուլիսի 3-ին իրենց վերջին զանգն էր, քննությունները հանձնեցին ու գնացին բանակ: Այդ ընթացքը, կարծես, շատ արագ անցավ, և չհասցրեց ինչ-որ տեղ ընդունվել: Փորձեց վարորդական իրավունք ստանալ, մեքենա ունեինք, վարում էր, իր մոտ շատ լավ էր ստացվում, բայց այդ ժամանակ քննություններից «կտրվեց» ու որոշեց՝ բանակից վերադառնալուց հետո նորից կփորձեմ: Ուզում էր ավտոմեխանիկի մասնագիտացումը նաև յուրացնել: Դեռ փոքրուց յուրահատուկ սեր ուներ մեքենաների հանդեպ»:

Շալիկոյի ծառայության առաջին ամիսներն անցել են Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև, որպես կրտսեր սերժանտ, տեղափոխվել է Կապան: 44-օրյա պատերազմից հետո որդուն ծառայության ուղարկելը չէր կարող հեշտ լինել որևէ ծնողի համար: Բայց մայրիկի խոսքով, Շալիկոն շատ ուրախ է մեկնել ծառայության: «Երբ խոսք էր լինում ուշ մեկնելու մասին, հակադարձում էր՝ երբ տվեցին ծանուցագիրը, ես կգնամ: Սիրով է ծառայել, երբեք չի բողոքել, չի տրտնջացել: Մեկ տարի երկու ամսվա ծառայող էր, բայց մեկ անգամ չասաց՝ այս կամ այն բանը չկա, իր տեսակով «փակ» մարդ էր: Իր դասընկերներին հուլիսի 28-ին էին զորակոչելու, անգամ դրանից էր ուախացել՝ ես շուտ կգնամ ու իրենցից մեկ շաբաթ էլ շուտ կգամ: Երբ Արմավիրում էր ծառայում, ամեն շաբաթ տեսակցության օր ուներ: Բերում էինք տուն, մի երկու ժամ մնում էր, հետո հայրիկը տանում էր զորամաս: Կապանում, երբ արդեն ինն ամսվա ծառայող էր, 2022 թ. ապրիլին տասն օրով եկավ արձակուրդ: Դա է եղել իր միակ արձակուրդը»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակում գործեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Թիրախում էին Ջերմուկը, Գեղարքունիքն ու Սյունիքը՝ տարբեր հատվածներով: Շալիկոն վերջին անգամ մայրիկին զանգահարել է սեպտեմբերի 12-ին՝ երեկոյան ժամը վեցին: «Զանգեց՝ մա՛մ, կարո՞ղ ես 200 դրամով հեռախոսս լիցքավորել: Ես էլ անգամ ասացի՝ Շալի՛կ ջան, ինչի՞ այդքան քիչ, 2000 դրամով կլիցքավորեմ: Արձագանքեց՝ ինձ այդքան պետք չէ: «Ոչինչ, ես կլիցքավորեմ, պետք չի լինի, հետո դու իմ հեռախոսը կլիցքավորես»: Շալիկոն ասաց՝ եսիմ, կկարողանա՞մ: Դա մեր վերջին զրույցն է եղել: Մեզ որևէ բառ չասաց, որ գուցե հարձակում լինի, գուցե կուտակում կա: Սեպտեմբերի 13-ին իմացա պատերազմի լուրը: Գիշերը նա դիրքերում է եղել, իր հերթապահության ժամանակ է սկսվել հարձակումը: Իր դիրքում ութ հոգով են եղել, միայն Շալիկոն է զոհվել: Տղաներն ասում են՝ գնացինք Կապան, սեպտեմբերի 13-ից մինչև 15-ը այնտեղ էինք, նորություն չկար: Իր ընկերները չէին հավատում, որ Շալիկոն չկա: Ասում էին՝ թաքնվել է, մենք այդ հույսով սպասում էինք: Տղաները մի ուղղությամբ են գնացել, մեր պատկերացմամբ՝ Շալիկոն կրակ է վարել, ԱԹՍ-ի թիրախում հայտնվել, ոտքի շրջանում վիրավորում ստացել: Շալիկոն երկու զենք ուներ, մեկի դեպքում՝ օգնական: Իր ընկերները, որոնք Շալիկոյի հետ միասին դիրք են պահել, մեր տուն եկել են: Նրանցից հարցրեցի, թե ո՞վ է եղել տղայիս օգնականը: Տղաներից մեկն արձագանքեց, որ ինքն է: Մեր տեղեկություններով, Շալիկոյի փամփուշտները վերջացել էին, բայց այդ տղան ասաց, որ դեռ չէին էլ հասցրել զենքը հանել»:

Շալիկոն անմահացել է սեպտեմբերի 13- ին Ներքին հանդի թիվ N դիրքում: «Սեպտեմբերի 12-ի ժամը 6-ի զանգից հետո իրենից տեղեկություն չենք ունեցել: Հետո գտա իր ընկերներից մեկի հեռախոսահամարը, որն այդ ժամին իր հետ դիրքերում էր եղել: Զանգեցի, ասաց՝ բոլորս դեռ քնած ենք, կարթնանանք, կասեմ Շալիկոյին, կզանգի: Սպասում էի տղայիս զանգին, բայց միևնույն ժամանակ նաև զանգահարում իրեն, պատասխանող չկար: Հետո նույն տղան զանգեց՝ կարո՞ղ եմ Շալիկոյի պապայի հետ խոսել: Հայրիկին ասել էր՝ իրար հետ իջնում էինք, հետ դարձա, տեսա, որ Շալիկոն չկա: Իրեն հարցրեցինք՝ այսի՞նքն չկա: Բայց մեզ ոչինչ չասաց: Ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ Շալիկոն կարող է զոհված լինել, ճկուն էր, ճարպիկ, մտածում էինք, որ ինչոր տեղ պատսպարվել է, դուրս կգա: Իրեն «գտանք» հոկտեմբերի 5-ին: Արյուն չէինք հանձնում, քանի որ չէինք պատկերացնում, որ ԴՆԹ հետազոտության անհրաժեշտությունը կլինի: Բայց հետո ԴՆԹով իրեն «գտանք»: Մեր 32 զինվորների մեջ էր եղել Շալիկոն, այդ ժամանակ Կապանում իրեն որոնելիս ենք եղել: Հետո 95 տղաներին բերեցին: Ամուսինս, եղբայրս գնացին, բայց իրեն այնպես էին նկարել, որ դեմքը նորմալ չէր երևացել: Ձախ ոտքին սպի ուներ, շունը կծել էր: Երբ իրեն բերեցին Վանաձոր, ամուսինս գնաց,այդ սպին տեսավ, և կարծես ԴՆԹի հաստատումից հետո այդ սպիով էլ ավելի համոզվեցինք, որ Շալիկոն է»:

Արդյոք համոզվելով, որ զոհվածը քո որդին է, կարո՞ղ ես համակերպվել այդ իրականության հետ: Վստահաբար, ոչ: Տիկին Նանեն ասում է՝ ամեն շաբաթ այցելում է որդուն, տանն էլ նրա անկյունը կա, բայց դեռ այն մտքով է ապրում, որ որդին ծառայության մեջ է:

Շալիկոն երկու քույրերի միակ եղբայրն է: «Աղջիկներս են ուժ տալիս, իրարով ենք ուժեղ: Պետք է նաև ուժեղ լինենք, որ կարողանանք Շալիկոյիս ամեն անգամ ծաղիկներ տանել ու իր շիրիմը մաքուր ու խնամված պահել»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Լոռու մարզի հայրենի Սարահարթ գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular