Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Պետք է ուժեղ լինեմ, որ միշտ կարողանամ Շալիկոյիս ծաղիկներ տանել». կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին հանդի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ երեխա էր, խելոք: Բնավորությամբ քիչ շփվող էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նանեն՝ Շալիկոյի մայրիկը:

Վերհիշում է որդու դպրոցական տարիները. «Շատ դժվարությամբ համակերպվեց դպրոց գնալուն: Չէր ուզում գնալ, իր հետ գնում էի դպրոց, մի քիչ մնում, վերադառնում տուն, մեկ էլ տեսնում էի՝ «փախել», եկել է: Սա, իհարկե, առաջին դասարանում: Շատ դժվարությամբ հարմարվեց: Իսկ հետո արդեն սիրեց դպրոցը: Երբեմն կարող էր ավելի ուշ ժամի գնալ դասի, բայց ուսուցչուհին ինձ ասում էր՝ ժամանակ տուր, կընտելանա դպրոցական կյանքին: Ավելի բարձր դասարաններում անգամ իննի փոխարեն արդեն ութ անց կես դպրոցում էր: Սիրելի առարկաներից էր մաթեմատիկան, այդ մասին նաև մշտապես իր դասղեկն էր ասում»:

Դպրոցն ավարտելուց հետո Շալիկոն 2021 թ. հուլիսի 20-ին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: «Հուլիսի 3-ին իրենց վերջին զանգն էր, քննությունները հանձնեցին ու գնացին բանակ: Այդ ընթացքը, կարծես, շատ արագ անցավ, և չհասցրեց ինչ-որ տեղ ընդունվել: Փորձեց վարորդական իրավունք ստանալ, մեքենա ունեինք, վարում էր, իր մոտ շատ լավ էր ստացվում, բայց այդ ժամանակ քննություններից «կտրվեց» ու որոշեց՝ բանակից վերադառնալուց հետո նորից կփորձեմ: Ուզում էր ավտոմեխանիկի մասնագիտացումը նաև յուրացնել: Դեռ փոքրուց յուրահատուկ սեր ուներ մեքենաների հանդեպ»:

Շալիկոյի ծառայության առաջին ամիսներն անցել են Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև, որպես կրտսեր սերժանտ, տեղափոխվել է Կապան: 44-օրյա պատերազմից հետո որդուն ծառայության ուղարկելը չէր կարող հեշտ լինել որևէ ծնողի համար: Բայց մայրիկի խոսքով, Շալիկոն շատ ուրախ է մեկնել ծառայության: «Երբ խոսք էր լինում ուշ մեկնելու մասին, հակադարձում էր՝ երբ տվեցին ծանուցագիրը, ես կգնամ: Սիրով է ծառայել, երբեք չի բողոքել, չի տրտնջացել: Մեկ տարի երկու ամսվա ծառայող էր, բայց մեկ անգամ չասաց՝ այս կամ այն բանը չկա, իր տեսակով «փակ» մարդ էր: Իր դասընկերներին հուլիսի 28-ին էին զորակոչելու, անգամ դրանից էր ուախացել՝ ես շուտ կգնամ ու իրենցից մեկ շաբաթ էլ շուտ կգամ: Երբ Արմավիրում էր ծառայում, ամեն շաբաթ տեսակցության օր ուներ: Բերում էինք տուն, մի երկու ժամ մնում էր, հետո հայրիկը տանում էր զորամաս: Կապանում, երբ արդեն ինն ամսվա ծառայող էր, 2022 թ. ապրիլին տասն օրով եկավ արձակուրդ: Դա է եղել իր միակ արձակուրդը»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակում գործեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Թիրախում էին Ջերմուկը, Գեղարքունիքն ու Սյունիքը՝ տարբեր հատվածներով: Շալիկոն վերջին անգամ մայրիկին զանգահարել է սեպտեմբերի 12-ին՝ երեկոյան ժամը վեցին: «Զանգեց՝ մա՛մ, կարո՞ղ ես 200 դրամով հեռախոսս լիցքավորել: Ես էլ անգամ ասացի՝ Շալի՛կ ջան, ինչի՞ այդքան քիչ, 2000 դրամով կլիցքավորեմ: Արձագանքեց՝ ինձ այդքան պետք չէ: «Ոչինչ, ես կլիցքավորեմ, պետք չի լինի, հետո դու իմ հեռախոսը կլիցքավորես»: Շալիկոն ասաց՝ եսիմ, կկարողանա՞մ: Դա մեր վերջին զրույցն է եղել: Մեզ որևէ բառ չասաց, որ գուցե հարձակում լինի, գուցե կուտակում կա: Սեպտեմբերի 13-ին իմացա պատերազմի լուրը: Գիշերը նա դիրքերում է եղել, իր հերթապահության ժամանակ է սկսվել հարձակումը: Իր դիրքում ութ հոգով են եղել, միայն Շալիկոն է զոհվել: Տղաներն ասում են՝ գնացինք Կապան, սեպտեմբերի 13-ից մինչև 15-ը այնտեղ էինք, նորություն չկար: Իր ընկերները չէին հավատում, որ Շալիկոն չկա: Ասում էին՝ թաքնվել է, մենք այդ հույսով սպասում էինք: Տղաները մի ուղղությամբ են գնացել, մեր պատկերացմամբ՝ Շալիկոն կրակ է վարել, ԱԹՍ-ի թիրախում հայտնվել, ոտքի շրջանում վիրավորում ստացել: Շալիկոն երկու զենք ուներ, մեկի դեպքում՝ օգնական: Իր ընկերները, որոնք Շալիկոյի հետ միասին դիրք են պահել, մեր տուն եկել են: Նրանցից հարցրեցի, թե ո՞վ է եղել տղայիս օգնականը: Տղաներից մեկն արձագանքեց, որ ինքն է: Մեր տեղեկություններով, Շալիկոյի փամփուշտները վերջացել էին, բայց այդ տղան ասաց, որ դեռ չէին էլ հասցրել զենքը հանել»:

Շալիկոն անմահացել է սեպտեմբերի 13- ին Ներքին հանդի թիվ N դիրքում: «Սեպտեմբերի 12-ի ժամը 6-ի զանգից հետո իրենից տեղեկություն չենք ունեցել: Հետո գտա իր ընկերներից մեկի հեռախոսահամարը, որն այդ ժամին իր հետ դիրքերում էր եղել: Զանգեցի, ասաց՝ բոլորս դեռ քնած ենք, կարթնանանք, կասեմ Շալիկոյին, կզանգի: Սպասում էի տղայիս զանգին, բայց միևնույն ժամանակ նաև զանգահարում իրեն, պատասխանող չկար: Հետո նույն տղան զանգեց՝ կարո՞ղ եմ Շալիկոյի պապայի հետ խոսել: Հայրիկին ասել էր՝ իրար հետ իջնում էինք, հետ դարձա, տեսա, որ Շալիկոն չկա: Իրեն հարցրեցինք՝ այսի՞նքն չկա: Բայց մեզ ոչինչ չասաց: Ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ Շալիկոն կարող է զոհված լինել, ճկուն էր, ճարպիկ, մտածում էինք, որ ինչոր տեղ պատսպարվել է, դուրս կգա: Իրեն «գտանք» հոկտեմբերի 5-ին: Արյուն չէինք հանձնում, քանի որ չէինք պատկերացնում, որ ԴՆԹ հետազոտության անհրաժեշտությունը կլինի: Բայց հետո ԴՆԹով իրեն «գտանք»: Մեր 32 զինվորների մեջ էր եղել Շալիկոն, այդ ժամանակ Կապանում իրեն որոնելիս ենք եղել: Հետո 95 տղաներին բերեցին: Ամուսինս, եղբայրս գնացին, բայց իրեն այնպես էին նկարել, որ դեմքը նորմալ չէր երևացել: Ձախ ոտքին սպի ուներ, շունը կծել էր: Երբ իրեն բերեցին Վանաձոր, ամուսինս գնաց,այդ սպին տեսավ, և կարծես ԴՆԹի հաստատումից հետո այդ սպիով էլ ավելի համոզվեցինք, որ Շալիկոն է»:

Արդյոք համոզվելով, որ զոհվածը քո որդին է, կարո՞ղ ես համակերպվել այդ իրականության հետ: Վստահաբար, ոչ: Տիկին Նանեն ասում է՝ ամեն շաբաթ այցելում է որդուն, տանն էլ նրա անկյունը կա, բայց դեռ այն մտքով է ապրում, որ որդին ծառայության մեջ է:

Շալիկոն երկու քույրերի միակ եղբայրն է: «Աղջիկներս են ուժ տալիս, իրարով ենք ուժեղ: Պետք է նաև ուժեղ լինենք, որ կարողանանք Շալիկոյիս ամեն անգամ ծաղիկներ տանել ու իր շիրիմը մաքուր ու խնամված պահել»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Լոռու մարզի հայրենի Սարահարթ գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԱռաջին անգամ Հռոմի Պապը մասնակցում է ԱՄՆ ընտրություններինՄբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումըԱնընդունելի է «թnւրք», «ռnւս», «քnւրդ», «եզդի», «քոչվոր» ձևակերպումները որպես վիրավnրանք օգտագործելը. ՄԻՊԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել ենԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. ԷրդողանԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով նիստը հետաձգվել էՀետևում ենք բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը և չեղարկելու վիզաները․ ԱՄՆ դեսպանությունԵրևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունըՎենսը մտադիր է պարզելու ՉԹՕ-ների հետ կապված հարցերի էությունըՈղբերգական դեպք «Գորիս» բժշկական կենտրոնում երեխա է կյանքից հեռացելՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀայտնի է դարձել «Ինտեր»-ի և «Միլան»-ի նոր մարզադաշտի անվանումըՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը. ԿոբախիձեՄենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա ԳրիգորյանՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառներիՄոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբանԾանոթ ու միարժամանակ անհայտ … ԽնձորՀայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պшտանդների մասին թղթածրարՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԵրևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում«Մասնագետը հաշվարկել է, թե ինչպես կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա»Պենտագոնը Բալթյան երկրներին կոչ է արել մեղմացնել Ռուսաստանի հասցեին հնչող հռետորաբանությունը. ReutersՀաքերային հարձակnւմ Binance կրիպտոարժութային բորսայի վրա. վնասը կազմել է 6.3 մլրդ դոլարԸմբշամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 2 ներկայացուցիչՄուսալեռում բшխվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներց մեկն էլ բшխվել է կայանված 2 ավտոցիստեռնի. 1 անձ վիրավnրվել էՎեհափառի օծման 27 ամյակի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըԼավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար«Փաշինյանը վախեցած է իր սեփական ժողովրդականությունից»Նեթանյահուի բլոկը Քնեսեթի ընտրություններում ստացել է 53 տեղՈւժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական երկընտրանքները. փորձագետԵղվարդում ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԿԺԴՀ-ն մտադիր չէ սահմանափակել ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ռшզմական ակտիվությանն արձագանքելու եղանակները. Հյուսիսային Կորեայի ՊՆ«Ալ-Նասրը» գոլառատ խաղում հաղթեց «Ալ-Խոլուդին». Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակիցԼեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ընդունել է  չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրենքները. պատմության այս օրը (հոկտեմբեր 30)Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց
Ամենադիտված