ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Կրթության մասին»,«Հանրակրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տարածքային կառավարման մասին» օրենքներում: Նպատակն է՝ «...հնարավորինս սեղմ ժամկետներում աշխատանքներ իրականացնել բոլոր դպրոցների՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործելու ուղղությամբ», ինչպես նաև՝ «դպրոցների համապատասխան բովանդակային կառավարումը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, իսկ տնտեսական մասը մարզպետարաններին հանձնելու ուղղությամբ»:

2024 թ. դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր ենթակայությամբ, որի հիմնական սկզբունքը կրթական աստիճանն է և հաստատությունների աշխարհագրական բաշխվածությունը: Մասնավորաբար՝ տասը մարզերում կրթական 1-ին և 2-րդ աստիճանի հաստատությունները (313 հիմնական դպրոց), ինչպես նաև գյուղական բնակավայրերում՝ միջնակարգ դպրոցները (745 1-12-րդ դասարաններ) գործում են մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ, Երևանում կրթական 1-ին և 2-րդ աստիճանի հաստատությունները (140 հիմնական, 13 միջնակարգ դպրոց) գործում են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ, կրթական 3-րդ աստիճանի հաստատությունները՝ 98 ավագ դպրոց, 10 վարժարան, 12 միջնակարգ, 3 հիմնական դպրոցները գործում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ:

Նշվում է, որ դպրոցների ենթակայության փոփոխությունը ԿԳՄՍՆ-ի համար էապես մեծացնելու է աշխատանքների ծավալը: Ներկայումս համակարգվող 123 պետական հանրակրթական, թվով 14 մասնագիտացված և հատուկ դպրոցների փոխարեն համակարգվելու են 1343 դպրոցի աշխատանքները, սակայն մյուս կողմից դիտարկելով՝ այն հնարավորություն կտա ապահովել միասնական, որակյալ և արդյունավետ քաղաքականության իրականացում։

«Հանրակրթության մասին» օրենքի և հարակից օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախագծերի ընդունմամբ կառաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն։ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում նախատեսվում է փոփոխություն: Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարության աշխատակազմում մոտ 30 նոր հաստիքի ավելացման արդյունքում, ըստ նախնական հաշվարկների՝ անհրաժեշտ գույքի, սարքավորումների (մեկանգամյա ծախսեր) համար կպահանջվի մոտ 32 մլն 860 հազար դրամ, իսկ շարունակական տարեկան ծախսը կկազմի շուրջ 145 մլն 590 հազար դրամ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular