ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի քաղաքացիություն. ինչո՞ւ են հազարավոր ռուսներ ստանում հայկական անձնագրեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին մի քանի տարիների ընթացքում ռուսաստանցիների շրջանում արագորեն աճում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը։ 2023 թվականին Հայաստանի անձնագիր է ստացել Ռուսաստանի Դաշնության 13877 քաղաքացի։ Ո՞րն է նման ժողովրդականության գաղտնիքը, գրում է vc.ru-ն:

Փաստն այն է, որ Հայաստանի քաղաքացիությունը ռուսներին թույլ է տալիս նվազագույնի հասցնել միջազգային պատժամիջոցների ազդեցությունը։ Երկրորդ անձնագիրը Ռուսաստանի քաղաքացիների համար փակ երկրներ մեկնելու, արտասահմանյան բանկերում հաշիվներ բացելու և ամբողջ աշխարհում ընդունված վճարային քարտեր ստանալու հնարավորություն է։ Բացի այդ, Հայաստանն ունի հնարավորինս արագ քաղաքացիություն ստանալու ծրագիր՝ մոտ վեց ամսից։ Միևնույն ժամանակ, քաղաքացուց չի պահանջվում ապրել այդ երկրում ո՛չ կարգավիճակ ստանալուց առաջ, ո՛չ դրանից հետո, ո՛չ էլ պահանջում են սովորել հայոց լեզուն կամ հրաժարվել ռուսական անձնագրից։

Ծագումով հայկական անձնագիր ստանալու ծրագիրն ամենևին էլ նոր չէ: «Քաղաքացիության մասին» օրենքն ընդունվել է դեռևս 1995 թվականին, որտեղ նախատեսվել է հայազգի անձանց անձնագրերի տրամադրման պարզեցված ընթացակարգ։ 2007 թվականին այդ օրենքի 13-րդ հոդվածը փոփոխության է ենթարկվել՝ հանվել է լեզվի իմացության պահանջը։ Հիմա այդ ծրագիրը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել, քանի որ պատժամիջոցների պատճառով ավելացել է այլ պետությունում բնակչի կամ քաղաքացու կարգավիճակ ստանալու պահանջարկը, իսկ արևմտյան երկրներում (բացառությամբ, հնարավոր է, Ռումինիայի, Բուլղարիայի, Սերբիայի) դա շատ դժվար է: Դա օրենսդրական մակարդակով հաստատված պաշտոնական ծրագիր է, ամբողջ ընթացակարգը կատարվում է միայն պետական ​​մարմինների միջոցով՝ ՀՀ-ում միգրացիայի և քաղաքացիության ծառայության կամ նրա սահմաններից դուրս Հայաստանի դեսպանատների/հյուպատոսությունների միջոցով: ՀՀ իշխանությունները շահագրգռված են երկրի քաղաքացիների թվի ավելացմամբ և դրա համար բարենպաստ պայմաններ են ստեղծում։

Բացի դա Հայաստան ներգաղթած ռուսներն այդ երկրում իրենց «գրեթե ինչպես տանն» են զգում։ Դրա մի քանի պատճառ կա.

- Լեզվական խոչընդոտի բացակայությունը: Թեև հայերենը համարվում է ազգային լեզու, սակայն տեղի բնակչությունը մեծամասամբ սահուն խոսում է ռուսերեն, հայկական կայքերը և նույնիսկ փաստաթղթերը կրկնօրինակված են ռուսերեն տարբերակով:

- Հայերն անմիջականորեն գիտեն հարկադիր արտագաղթի մասին, հետևաբար երկիրը տարբեր էթնիկ խմբերի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք է պահպանում, իսկ էթնիկ հողի վրա հակամարտություններ գործնականում չեն առաջանում:

- Հայաստանը և Ռուսաստանը պահպանում են երկարամյա և ամուր երկկողմ հարաբերություններ, և հայերը քաջ գիտակցում են, որ մասնագետների և ձեռնարկատերերի հոսքը Ռուսաստանի Դաշնությունից նպաստում է տեղական տնտեսության զարգացմանը:

-Հայաստանն ակտիվորեն զարգացնում է ժողովրդավարության և խոսքի ազատության սկզբունքները: Օրինակ ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թվականին Հայաստանն այդ ցուցանիշով 180 երկրների շարքում զբաղեցրել է 43-րդ տեղը՝ նույնիս գերազանցելով որոշ ԵՄ անդամ երկրների:

Նշենք, որ 2022 թվականից ի վեր Հայաստանում ռուս ներգաղթյալների թիվն աճել է, բայց ոչ շատ։ Ի վերջո, շատ ռուսներ երկրորդ անձնագիր են ստանում ոչ թե տեղափոխվելու, այլ տեղաշարժվելու և բիզնեսի ավելի մեծ ազատություն ձեռք բերելու և պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու համար։ Ստանալով Հայաստանի քաղաքացիություն նրանք կարող են մնալ և ապրել Ռուսաստանում կամ գնալ որևէ այլ երկիր։ Հայաստանի Հանրապետության օրենքներն անձնագիր ստանալուց հետո պետությունում ապրելու պարտավորություններ չեն սահմանում, անկախ նրանից, թե որտեղ են ապրում քաղաքացիները՝  նրանց կարգավիճակը մնում է նույնը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular