Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի քաղաքացիություն. ինչո՞ւ են հազարավոր ռուսներ ստանում հայկական անձնագրեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին մի քանի տարիների ընթացքում ռուսաստանցիների շրջանում արագորեն աճում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը։ 2023 թվականին Հայաստանի անձնագիր է ստացել Ռուսաստանի Դաշնության 13877 քաղաքացի։ Ո՞րն է նման ժողովրդականության գաղտնիքը, գրում է vc.ru-ն:

Փաստն այն է, որ Հայաստանի քաղաքացիությունը ռուսներին թույլ է տալիս նվազագույնի հասցնել միջազգային պատժամիջոցների ազդեցությունը։ Երկրորդ անձնագիրը Ռուսաստանի քաղաքացիների համար փակ երկրներ մեկնելու, արտասահմանյան բանկերում հաշիվներ բացելու և ամբողջ աշխարհում ընդունված վճարային քարտեր ստանալու հնարավորություն է։ Բացի այդ, Հայաստանն ունի հնարավորինս արագ քաղաքացիություն ստանալու ծրագիր՝ մոտ վեց ամսից։ Միևնույն ժամանակ, քաղաքացուց չի պահանջվում ապրել այդ երկրում ո՛չ կարգավիճակ ստանալուց առաջ, ո՛չ դրանից հետո, ո՛չ էլ պահանջում են սովորել հայոց լեզուն կամ հրաժարվել ռուսական անձնագրից։

Ծագումով հայկական անձնագիր ստանալու ծրագիրն ամենևին էլ նոր չէ: «Քաղաքացիության մասին» օրենքն ընդունվել է դեռևս 1995 թվականին, որտեղ նախատեսվել է հայազգի անձանց անձնագրերի տրամադրման պարզեցված ընթացակարգ։ 2007 թվականին այդ օրենքի 13-րդ հոդվածը փոփոխության է ենթարկվել՝ հանվել է լեզվի իմացության պահանջը։ Հիմա այդ ծրագիրը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել, քանի որ պատժամիջոցների պատճառով ավելացել է այլ պետությունում բնակչի կամ քաղաքացու կարգավիճակ ստանալու պահանջարկը, իսկ արևմտյան երկրներում (բացառությամբ, հնարավոր է, Ռումինիայի, Բուլղարիայի, Սերբիայի) դա շատ դժվար է: Դա օրենսդրական մակարդակով հաստատված պաշտոնական ծրագիր է, ամբողջ ընթացակարգը կատարվում է միայն պետական ​​մարմինների միջոցով՝ ՀՀ-ում միգրացիայի և քաղաքացիության ծառայության կամ նրա սահմաններից դուրս Հայաստանի դեսպանատների/հյուպատոսությունների միջոցով: ՀՀ իշխանությունները շահագրգռված են երկրի քաղաքացիների թվի ավելացմամբ և դրա համար բարենպաստ պայմաններ են ստեղծում։

Բացի դա Հայաստան ներգաղթած ռուսներն այդ երկրում իրենց «գրեթե ինչպես տանն» են զգում։ Դրա մի քանի պատճառ կա.

- Լեզվական խոչընդոտի բացակայությունը: Թեև հայերենը համարվում է ազգային լեզու, սակայն տեղի բնակչությունը մեծամասամբ սահուն խոսում է ռուսերեն, հայկական կայքերը և նույնիսկ փաստաթղթերը կրկնօրինակված են ռուսերեն տարբերակով:

- Հայերն անմիջականորեն գիտեն հարկադիր արտագաղթի մասին, հետևաբար երկիրը տարբեր էթնիկ խմբերի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք է պահպանում, իսկ էթնիկ հողի վրա հակամարտություններ գործնականում չեն առաջանում:

- Հայաստանը և Ռուսաստանը պահպանում են երկարամյա և ամուր երկկողմ հարաբերություններ, և հայերը քաջ գիտակցում են, որ մասնագետների և ձեռնարկատերերի հոսքը Ռուսաստանի Դաշնությունից նպաստում է տեղական տնտեսության զարգացմանը:

-Հայաստանն ակտիվորեն զարգացնում է ժողովրդավարության և խոսքի ազատության սկզբունքները: Օրինակ ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թվականին Հայաստանն այդ ցուցանիշով 180 երկրների շարքում զբաղեցրել է 43-րդ տեղը՝ նույնիս գերազանցելով որոշ ԵՄ անդամ երկրների:

Նշենք, որ 2022 թվականից ի վեր Հայաստանում ռուս ներգաղթյալների թիվն աճել է, բայց ոչ շատ։ Ի վերջո, շատ ռուսներ երկրորդ անձնագիր են ստանում ոչ թե տեղափոխվելու, այլ տեղաշարժվելու և բիզնեսի ավելի մեծ ազատություն ձեռք բերելու և պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու համար։ Ստանալով Հայաստանի քաղաքացիություն նրանք կարող են մնալ և ապրել Ռուսաստանում կամ գնալ որևէ այլ երկիր։ Հայաստանի Հանրապետության օրենքներն անձնագիր ստանալուց հետո պետությունում ապրելու պարտավորություններ չեն սահմանում, անկախ նրանից, թե որտեղ են ապրում քաղաքացիները՝  նրանց կարգավիճակը մնում է նույնը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի 956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆորմուլա–1 ավտոմրցաշարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Երկու գործոն կառանձնացնեմ, որոնք հաղթանակի գրավականն էին․ Տուլիպա Նեպալը մերժել է օտարերկրյա փրկարարների՝ ջրհեղեղից հետո օգնություն ցուցաբերելու առաջարկները Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ «Սերգեյ Պերմինով. Հայաստանի վարչապետի հայտարարությունները հաստատում են նրա մտադրությունը կրճատելու Ռուսաստանի հետ համագործակցությունը»Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ուկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Ոչնչացվել է 512 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ «Որքանո՞վ է Հայաստանը կախված Ռուսաստանից միգրացիայի հարցում»Գազ չի լինի մինչեւ վաղը ժամը 21։00-ն 89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը Չաշխատող մայրերը 172.698 դրամ ստանում են առանց դիմում ներկայացնելու. ինչպե՞ս է դա աշխատում Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից Օսմանյան թուրքերի զորքը  գրավել է Բելգրադը. պատմության այս օրը (օգոստոս 28)Վթար է. ջուր չի լինելու Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ ֆուտզալի ՉԼ-ում Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց. «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճելԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում2026-ի առաջին կիսամյակում արձանագրվել է այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Ներկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամի փողոցում. կարգելվի փոխադրամիջոցների կանգառը «Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Ամենադիտված