ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ հայրենական ընդդիմությունը կրկին զբաղված է իրար բզկտելու, իրար դեմ կոմպրոմատներ հրապարակելու, միմյանց անվանարկելու բացառապես անօգուտ և վտանգավոր գործունեությամբ, գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլևս անթաքույց պատրաստվում են ցանկացած տեսակի ֆորս-մաժորային իրավիճակների, հատկապես՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների։

Ամանորի առաջին ժամերից սկսած Նիկոլ Փաշինյանն իր ուղերձներով ու տեսանյութերով շարունակում է իր վնասակար նարատիվներն առաջ մղելու գործը։ Պետք է արժանին մատուցել նրա հետևողականությանը, որ որևէ րոպե հանրությանը չի թողնում դուրս գալ իր օրակարգերից, անընդհատ փորձում է հանրության մեջ կեղծ ու ապազգային թեզեր սերմանել, պահել ընկճախտի ու պարտվածի հոգեբանության ճիրաններում։ Հատկապես, օրերս «հերոսի» և հերոսականության մասին իր հերթական տեսանյութով Փաշինյանը կրկին առաջ քաշեց այն թեզը, որ հերոսությունը պետք է առօրեականացվի: «Մեր միջինացված ընկալման համաձայն հերոսն առանձնահատուկ վարքագծի, մտածողության, միջավայրի մարդ է»,- գրել էր նա և հավելել. «Սրա խորքային նպատակն ու իմաստը հերոսության առօրեականացումն է և առօրյայի հերոսականացումը, որ հերոսությունը դառնա հանրամատչելի, հասանելի յուրաքանչյուրին, որ հերոսությունը լինի համատեղելի կյանքի հետ»:

Տասնամյակներ և հարյուրամյակներ շարունակ ձևավորված ազգային արժեքների դեմ իր հարվածներով էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է նոր, խեղճացած, հերսականությունից զրկված հանրույթ ստեղծել, որին հնարավոր կլինի քշել, ուր ցանկանա։ Ի վերջո, արժեքներն են, որ ազգ ու պետություն են ստեղծում, դրանց խաթարումն էլ բերելու է պետության ընկալման կորստի։ Նման նարատիվներով գործող իշխանությունը հանրությանը պատրաստում է նոր ընտրությունների, նոր իշխանազավթման։

Իսկ ընդդիմությունը բոլորովին այլ հարց է, որ մինչ օրս չի կարողանում դուրս գալ իրար վնասելու, իշխանությանը սպասարկելու տեղապտույտից՝ չհասկանալով, որ դրանով միայն թելում է Փաշինյանի թելը։

Շողեր Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular