ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ձգտում է մասամբ պահպանել եվրոպական առաքելությունը, բայց դա դանդաղեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ սահմանազատումից հետո Հայաստանը երրորդ երկրների ուժեր չի տեղակայի հայ-ադրբեջանական սահմանին։ Նա նաև նշել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շրջանակներում ավելի քան մեկ ամիս առաջ առաջարկներ է ուղարկել Բաքու երկու չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ, և մինչ օրս արձագանք չկա։ Միաժամանակ, ըստ Հայաստանի վարչապետի, նվազեցվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածներում սրացման վտանգը։

Հարավային Կովկասի հակամարտությունների և անվտանգության մասնագետ Օլեսյա Վարդանյանը theins.ru-ին տված հարցազրույցում բացատրել է, որ Հայաստանը նախատեսում է պահպանել առաքելությունն այն տարածքներում, որոնք մնում են չսահմանազատված, սակայն այդ հարցը վիճելի է և դեռ քննարկվում է Ադրբեջանի հետ։
«Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ բանակցություններ են վարում խաղաղության համաձայնագրի շուրջ։ Իսկ այս տարվա ամառվանից Ադրբեջանը որոշակի պահանջներ է առաջադրել Հայաստանում գտնվող եվրոպական առաքելության հետ կապված։ 

Այդ առաքելությունը հայտնվել է 2023 թվականի հունվարին և ուղարկված է Եվրամիության կողմից։ Այն բաղկացած է մոտավորապես 200 անզեն դիտորդներից։ Միակ բանը, որ նրանք անում են դա այն է, որ վերահսկում են իրավիճակը և տեղեկատվություն փոխանցում Եվրամիության մայրաքաղաք։ Ադրբեջանն այդ առաքելության հետ բարդ հարաբերություններ ունի։ Բաքուն ի սկզբանե հրաժարվել է նրա հետ համագործակցությունից և կտրականապես դեմ է եղել դրա շարունակմանը, սակայն Հայաստանը շարունակում է պնդել, որ նման առաքելությունն անհրաժեշտ է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շարունակվում է։

Ադրբեջանը պաշտոնապես պահանջել է, որ առաքելությունն այս ամառ հեռանա սահմանից, և Բաքուն ու Երևանը բանակցում են, թե ինչպես բավարարեն այդ պահանջը։ Հայաստանի վարչապետի հետ հարցազրույցից պարզ է դառնում, որ հայկական կողմն ունի իր տեսլականը, թե ինչպես կարելի է դա անել։ Հայաստանն առաջարկում է, որ առաքելությունը շարունակի իր աշխատանքը միայն այն տարածքներում, որոնք մնում են չսահմանազատված։ Մինչ օրս Հայաստանն ու Ադրբեջանն այս տարվա գարնանը և ամռանը սահմանազատել են ընդամենը 12,5 կմ սահման: 

Պետք չէ ակնկալել, որ Ադրբեջանը կհամաձայնի Հայաստանի առաջարկին։ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանին դուր չի գա բացառապես չսահմանազատված տարածքներում առաքելության գործառույթը շարունակելու առաջարկը։ Սահմանազատված տարածքները դեռ բավականին փոքր են, և չկա վստահություն, որ Բաքուն կցանկանա կապել սահմանազատման և սահմանագծման գործընթացն իր հիմնարար այն պահանջի հետ, որ եվրոպական առաքելությունը պետք է հեռանա հայ-ադրբեջանական սահմանից:
Այն պահից, երբ հայ-ադրբեջանական սահմանին հայտնվեց եվրոպական առաքելությունը, միջադեպերի ու սրացումների թիվը զգալիորեն նվազել են։ Դա պայմանավորված է բուն առաքելության որպես հնարավոր սրացումները կանխող մեխանիզմի առկայությամբ։ Մյուս կողմից, այդ ժամանակաշրջանը համընկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցային գործընթացի սկզբի հետ, որը սկսվեց 2023 թվականին ղարաբաղյան ճգնաժամից հետո։ Այդ առաքելության առկայության և ավելի քան մեկ տարի պահպանվող հարաբերական կայունության միջև կա ուղիղ կապ, բայց կա ևս մեկ իրողություն, որը կապված է ընթացող բանակցային գործընթացի հետ։ Հենց այդ առաքելությունը հայտնվեց՝ Ադրբեջանում անմիջապես դրա դեմ պահանջներ առաջացան։ Այն, որ Հայաստանը փորձում է բավարարել Ադրբեջանի պահանջը, բնական է, քանի որ Հայաստանը շատ է շահագրգռված խաղաղության պայմանագրի կնքման հարցում»,- ասել է Վարդանյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular