ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնաթիռի վթարը և Covid-ը խանգարեցին Ալիևին և Փաշինյանին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին պահին հայտարարեցին, որ չեն մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների տարեկան ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Իգորա առողջարանային համալիրում, գրում է vedomosti.ru-ն:

Ալիևն ընդհատեց այցը Ռուսաստան Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարի պատճառով։ Հիշեցնենք, որ ադրբեջանական AZAL ավիաընկերության բրազիլական արտադրության Embraer E-190 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան։ Իր հերթին Փաշինյանը X սոցիալական ցանցի իր էջում ցավակցություն է հայտնել ավիավթարի զոհերի ընտանիքներին, բայց ոչ անձամբ Ալիևին։ Բացի այդ, Հայաստանի վարչապետը հրաժարվել է անձամբ մասնակցել ԱՊՀ երկրների ղեկավարների նախաամանորյա հանդիպմանը Covid-ի դրական թեստի պատճառով։ «Իմ գործընկերների հետ խորհրդակցելուց հետո ես որոշեցի չմասնակցել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին»,- գրել էր Փաշինյանը։ Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը հրաժարվում է մասնակցել միջազգային միջոցառումներին, որտեղ ներկա է Ռուսաստանը։ Մինչ այդ դեկտեմբերի սկզբին, խորհրդարանում կառավարության ժամին նա հերթական անգամ հայտարարել էր ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության անհնարինության մասին։ Նրա խոսքով, այդ հարցում Երևանն անցել է «անվերադարձելիության կետը»։ Փաշինյանը կարծում է, որ կազմակերպությունը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները 2021-2022 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի սահմանային բախումների ժամանակ։

Փաշինյանի Covid-ի պատրվակով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելն անհրաժեշտ էր, որպեսզի Հայաստանը չընկալվի որպես Ռուսաստանին բարեկամ պետությունների ակումբի մաս կազմող երկիր, կարծում է ՄԳԻՄՕ-ի Կենտրոնական Ասիայի ոլորտի ղեկավար Ստանիսլավ Պրիչինը: Դա, ըստ փորձագետի, տեղավորվում է Հայաստանի արտաքին քաղաքական ռազմավարության ընդհանուր տրամաբանության մեջ, որն է երկիրը Ռուսաստանից ֆորմալ և ոչ պաշտոնապես հեռացնելն արևմտյան ուղղությամբ Հայաստանի առաջխաղացման հնարավորությունը բացելու համար։

Իհարկե, դա արտացոլում է Հայաստանի ներկայիս ղեկավարության Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն ձևաչափերից շեղումը դեպի Արևմուտք, կարծում է Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը։ Թեև Երևանը, նշել է փորձագետը, առայժմ պաշտոնապես չի սկսել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու ընթացակարգերը։ Բանն այն է, որ երկիրը ստանում է տնտեսական օգուտներ, իսկ Փաշինյանը դեռևս օգտվում է ռուսական կողմի լոյալ վերաբերմունքից և ուղիներ է հորինում նման միջոցառումներին չմասնակցելու համար։ «Միևնույն ժամանակ, հայկական կողմը պաշտոնապես հրապարակայնորեն գոհունակություն է հայտնում ռուս-հայկական տնտեսական հարաբերությունների ներկա վիճակից։ Բայց առանց պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով խորհրդակցությունների ձևաչափով քաղաքական ծածկույթ ապահովելու, տնտեսական կապերը նույնպես կարող են ենթարկվել էրոզիայի»,- պարզաբանել է փորձագետը։

Ռուսաստանն իր հերթին դեռ չի փակել Հայաստանի հետ տնտեսական փականները, շարունակել է Արեշևը: «Սակայն այդ հարաբերությունները կարող են դադարեցվել ցանկացած պահի Երևանի վրա արտաքին ճնշման և երկրորդական պատժամիջոցների կիրառման սպառնալիքի դեպքում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 2017 թվականից են ԱՊՀ երկրների ղեկավարները ոչ պաշտոնական հանդիպումներ անցկացնում տարեվերջին, և որպես կանոն, այդ հանդիպումների շրջանակներում պետությունների ղեկավարներն անցկացնում են երկկողմ և եռակողմ հանդիպումներ առանց պաշտոնական օրակարգերի:  Այս տարի Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովի նախօրեին Պուտինը բանակցություններ է վարել Տաջիկստանի նախագահ Ռահմոնի հետ, ով նոր տարում կստանձնի ԱՊՀ-ի նախագահությունը Ռուսաստանից հետո։

Պրիտչինի խոսքով, այդ ոչ պաշտոնական հանդիպումների հիմնական գործառույթը հետխորհրդային պետությունների ղեկավարների միջև ամենաբարձր մակարդակով հաղորդակցության պահպանումն է, որտեղ նրանք կիսում են իրենց մտքերով երկկողմ կապերի դինամիկայի և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ։ Պետությունների ղեկավարներն այսպիսով ամփոփում են տարվա արդյունքները, ավարտել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular