ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԵԱՏՄ գագաթնաժողովում Պուտինը չի ընդունի Փաշինյանին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում չի լինելու դեկտեմբերի 26-ին տեղի ունենալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Միաժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ պետությունների ղեկավարները, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն կունենան զրուցել հանդիպման «դաշտերում»։ Հիշեցնենք, որ ԵԱՏՄ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում։ Միջոցառումը պետք է տեղի ունենար Հայաստանում, սակայն Փաշինյանն ասել է, որ «կազմակերպության ոչ բոլոր անդամներն են ողջունելի երկրում»։

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի «Դիվանագիտություն» մագիստրոսական ծրագրի տնօրեն, «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի անդամ Ստանիսլավ Տկաչենկոն vestikavkaza.ru-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել է անցնող տարվա արդյունքները ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում։ «Այս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել: Հայաստանը փորձել է երկու մասի բաժանել Ռուսաստանի հետ շփումները: Մի դեպքում համագործակցում է, դա տնտեսական օրակարգն է և ԵԱՏՄ-ն, իսկ մյուս դեպքում կրճատում է հարաբերությունները, դրանք քաղաքական և ռազմական հարցեր են: Եվ այդ առումով էլ հարաբերությունները տարվա ընթացքում նկատելիորեն վատացել են»,- ասել է նա։

«Կարծում եմ, որ Կրեմլը, հրաժարվելով առանձին հանդիպումից, ազդանշան է ուղարկում Երևանին: Այո, Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ-ի ակտիվ անդամ և դրանից զգալի դիվիդենտներ է ստանում, բայց Ռուսաստանի նախագահի հետ անձնական հանդիպումն արտոնություն է, նույնիսկ պարգև: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը որոշել է չպատվել Նիկոլ Փաշինյանին այդ մրցանակով»,- ընդգծեց Ստանիսլավ Տկաչենկոն։

«Վալդայ»–ի անդամը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հեռու են կայուն լինելուց։ «Դեռևս չկա որոշակի կայունացում, Ռուսաստանը ուշի ուշով հետևում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի մերձեցման գործողություններին: Նրանք պատերազմում են Մոսկվայի հետ և այդ պատճառով էլ Մոսկվան Երևանի գործողությունները գնահատում է ոչ բարեկամական: Կարելի է խոսել ռուս-հայկական հարաբերությունների նվազման միտումի մասին: Կարծում եմ, որ ճշմարտության պահը կլինեն Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները, իսկ մինչ այդ միտումը կլինի բացասական»,- ենթադրել է նա։

«Նիկոլ Փաշինյանը և նրա շրջապատն ակնհայտորեն վարում են անհավասարակշիռ բազմավեկտոր քաղաքականություն: Կան պետություններ, որոնք վարում են հավասարակշռված բազմավեկտոր քաղաքականություն, օրինակ Ադրբեջանն ու Վրաստանը, և կան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մոլդովան կամ Հայաստանը:

Հատկանշական է այն, որ նման երկրները ոչ մի բանով չեն կարող օգնել Ռուսաստանին հրատապ խնդիրների լուծման հարցում: Հայաստանի փակ աշխարհագրական դիրքի պատճառով նրա օգնությունը նույնիսկ տնտեսական ոլորտում աննշան է»,- հավելել է Ստանիսլավ Տկաչենկոն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular