Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«ԵԱՏՄ գագաթնաժողովում Պուտինը չի ընդունի Փաշինյանին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում չի լինելու դեկտեմբերի 26-ին տեղի ունենալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Միաժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ պետությունների ղեկավարները, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն կունենան զրուցել հանդիպման «դաշտերում»։ Հիշեցնենք, որ ԵԱՏՄ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում։ Միջոցառումը պետք է տեղի ունենար Հայաստանում, սակայն Փաշինյանն ասել է, որ «կազմակերպության ոչ բոլոր անդամներն են ողջունելի երկրում»։

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի «Դիվանագիտություն» մագիստրոսական ծրագրի տնօրեն, «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի անդամ Ստանիսլավ Տկաչենկոն vestikavkaza.ru-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել է անցնող տարվա արդյունքները ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում։ «Այս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել: Հայաստանը փորձել է երկու մասի բաժանել Ռուսաստանի հետ շփումները: Մի դեպքում համագործակցում է, դա տնտեսական օրակարգն է և ԵԱՏՄ-ն, իսկ մյուս դեպքում կրճատում է հարաբերությունները, դրանք քաղաքական և ռազմական հարցեր են: Եվ այդ առումով էլ հարաբերությունները տարվա ընթացքում նկատելիորեն վատացել են»,- ասել է նա։

«Կարծում եմ, որ Կրեմլը, հրաժարվելով առանձին հանդիպումից, ազդանշան է ուղարկում Երևանին: Այո, Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ-ի ակտիվ անդամ և դրանից զգալի դիվիդենտներ է ստանում, բայց Ռուսաստանի նախագահի հետ անձնական հանդիպումն արտոնություն է, նույնիսկ պարգև: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը որոշել է չպատվել Նիկոլ Փաշինյանին այդ մրցանակով»,- ընդգծեց Ստանիսլավ Տկաչենկոն։

«Վալդայ»–ի անդամը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հեռու են կայուն լինելուց։ «Դեռևս չկա որոշակի կայունացում, Ռուսաստանը ուշի ուշով հետևում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի մերձեցման գործողություններին: Նրանք պատերազմում են Մոսկվայի հետ և այդ պատճառով էլ Մոսկվան Երևանի գործողությունները գնահատում է ոչ բարեկամական: Կարելի է խոսել ռուս-հայկական հարաբերությունների նվազման միտումի մասին: Կարծում եմ, որ ճշմարտության պահը կլինեն Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները, իսկ մինչ այդ միտումը կլինի բացասական»,- ենթադրել է նա։

«Նիկոլ Փաշինյանը և նրա շրջապատն ակնհայտորեն վարում են անհավասարակշիռ բազմավեկտոր քաղաքականություն: Կան պետություններ, որոնք վարում են հավասարակշռված բազմավեկտոր քաղաքականություն, օրինակ Ադրբեջանն ու Վրաստանը, և կան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մոլդովան կամ Հայաստանը:

Հատկանշական է այն, որ նման երկրները ոչ մի բանով չեն կարող օգնել Ռուսաստանին հրատապ խնդիրների լուծման հարցում: Հայաստանի փակ աշխարհագրական դիրքի պատճառով նրա օգնությունը նույնիսկ տնտեսական ոլորտում աննշան է»,- հավելել է Ստանիսլավ Տկաչենկոն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Դիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոնՆեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներումՀայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՇահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը. պատմության այս օրը (հոկտեմբեր 28)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»Թրամփը չի բացառել Իրանին նոր hարվածներ հասցնելը միջանկյալ ընտրություններից հետոԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նՈւկրաինան hարվածել է ՌԴ Տուլայի և Լիպեցկի մարզերի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններինԴրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան Աբրահամյան«Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօրԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՖԻՖԱ-ն Ռոնալդուի ակտիվում չի գրանցել կարիերայի 982-րդ գոլըԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունիԱյս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան
Ամենադիտված