ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակում 7 ինքնասպանություն է եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցնող 2024-ին բանակում ինքնասպանության 7 դեպք է արձանագրվել, յոթերորդը Ռազմական ոստիկանության Իջեւանի ստորաբաժանման կարգապահական վաշտում էր` 19-ամյա Նարեկ Գրիգորյանը հայտնաբերվել էր կախված վիճակում։ 9 ժամկետային զինծառայող կյանքից զրկվել է խաղաղ պայմաններում` ոչ հակառակորդի կրակոցից, իսկ, առհասարակ, 24 թվականին ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան 34 դեպք է արձանագրվել։ ՊՆ-ն մահվան դեպքերի վերաբերյալ վերջին անգամ թվեր հրապարակել էր հոկտեմբերի վերջին։ Նորմալ երկրում, այս վիճակագրության արդյունքում, առնվազն Ռազմական ոստիկանության պետը, նրա ենթակաները պաշտոնանկ կարվեին, սակայն սա Հայաստանն է, իսկ երկրի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ 19-ամյա Նարեկ Գրիգորյանի ինքնասպանությունից հետո ծառայողական քննություն է նշանակվել, որով պայմանավորված՝ կասեցվել են Ռազմական ոստիկանության կարգապահական վաշտի հրամանատարի, եւս երկու աշխատակցի լիազորությունները։ Ընդ որում՝ փաստ չէ, որ այս մարդիկ առհասարակ կապ ունեն զինվորի ինքնասպանության հետ, նրանք պատժվել են՝ ծառայության կազմակերպումը ոչ պատշաճ ձեւով իրականացնելու պատճառով։ Այսինքն՝ փաշինյանական մեղավորներին դրսում գտնելու տրամաբանությունը սահուն մտել է զինված ուժեր, եւ գլխավոր մեղավորները մնում են անպատիժ։ 

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն աղճատված, կցկտուր պատասխան տվեց հարցին, թե ինչու են ժամկետային զինծառայողները բանակում ինքնասպանություն գործում։ «Մտահոգում են մեզ, պատճառներն ուսումնասիրվում են։ Նախորդ տարիների համեմատությամբ այս տարի նվազում ունենք»,- նշեց նա։ Բանակում լրջագույն խնդիր է դարձել թմրամոլության ու խաղամոլության տարածումը։ Սարգսյանը վստահեցնում է, թե այս առումով էլ է նախարարությունն ուշադիր․ «Ամեն ինչին էլ ուշադրություն դարձնում ենք»։

Փորձե՞լ են պարզել, թե ինչպես է Ռազմական ոստիկանությունում ինքնասպան եղել 19-ամյա ժամկետային զինծառայողը, ինչ հոգեբանական վիճակի են հասցրել, որ նման քայլի է դիմել։ Փոխնախարարը հարցն ուղղեց Քննչական կոմիտեի դաշտ։ «Վարույթ է գնում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ նման դեպքեր այլեւս չլինեն»,- ասաց նա։
Ծնողն ինչպե՞ս ուղարկի իր որդուն ծառայության, երբ անգամ խաղաղ պայմաններում զինվորը չի վերադառնում տուն, մեկն ինքնասպանության է դիմում զորամասում, մյուսը ծառայակիցների բռնության զոհն է դառնում։ Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն այս հարցին ի պատասխան նկատեց՝ բանակը հասարակության արտացոլանքն է, ինչ կա հասարակության մեջ, ավելի խտացված գույներով տեսնում ենք բանակում։

«Ինքնասպանությունները նաեւ քաղաքացիական կյանքում հաճախ հանդիպող երեւույթներ են, եւ այստեղ պետք է համակարգային միջոցառումներ իրականացնել՝ դպրոցից սկսած։ Բանակը պետք է լինի այն տեղը, որտեղ 2 տարի ծառայելուց հետո տղամարդը պետք է դուրս գա հոգեպես ավելի առողջ, կայուն գիտելիքներով ավելի բարձր, ֆիզիկապես ավելի ուժեղացած։ Սա պետք է մենք խնդիր համարենք, որպեսզի բանակում ֆիլտրվեն ավանդույթից եկած խնդիրները»,- ասաց նա։ Վերջին տարիներին բանակ ներթափանցած աննախադեպ ծավալների թմրանյութն ու խաղամոլությունը, ըստ Խաչատրյանի, կրկին հասարակության արտացոլանքն են։ 

«Այն, ինչ անում են դրսում, դրա մի քիչ պակասը, ըստ իրավիճակի, անում են նաեւ բանակում, զինծառայության ընթացքում։ Եթե մարդը 19 տարի իր ընտանիքում դաստիարակություն չի ստացել կամ պատշաճ դաստիարակություն չի ստացել, դա արտացոլվելու է բանակում։ Բանակը պետք է համալրվի այնպիսի բազային կրթությամբ սպաներով, որոնք ի վիճակի կլինեն այս մեթոդական խնդիրները լուծել»,- ասաց Խաչատրյանը՝ այդպես էլ չնշելով այն անձանց անունները, ովքեր պատասխանատու են զինված ուժերում ինքնասպանությունների համար։

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular