ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բասկետբոլիստ Յանիս Տիմման Մոսկվայում ինքնասպան է եղել

ՍՊՈՐՏ

Լատվիացի բասկետբոլիստ Յանիս Տիմման Մոսկվայում ինքնասպանություն է գործել։

Այս մասին դեկտեմբերի 17-ի առավոտյան հայտնել է «Իզվեստիա» թերթը, ինչպես նաև Baza տելեգրամյան ալիքը։ Մարզիկը 32 տարեկան էր։

Յանիս Տիմման ռուս երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսինն է։ REN-ը պնդում է, որ բասկետբոլիստի մարմնի կողքին հեռախոս է եղել՝ նախկին կնոջն ուղղված հաղորդագրությունով։ Թե որն է եղել ինքնասպանության պատճառը, չի նշվում։

2019 թվականից Յանիս Տիման հանդես էր գալիս «Խիմկի» ակումբում, իսկ 2024 թվականին դարձել է իսպանական «Օբրադոյրո» ակումբի խաղացող։ 2013 թվականից բասկետբոլիստը հանդես է եկել նաև Լատվիայի հավաքականում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular