Բասկետբոլիստ Յանիս Տիմման Մոսկվայում ինքնասպան է եղել
ՍՊՈՐՏԼատվիացի բասկետբոլիստ Յանիս Տիմման Մոսկվայում ինքնասպանություն է գործել։
Այս մասին դեկտեմբերի 17-ի առավոտյան հայտնել է «Իզվեստիա» թերթը, ինչպես նաև Baza տելեգրամյան ալիքը։ Մարզիկը 32 տարեկան էր։
Յանիս Տիմման ռուս երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսինն է։ REN-ը պնդում է, որ բասկետբոլիստի մարմնի կողքին հեռախոս է եղել՝ նախկին կնոջն ուղղված հաղորդագրությունով։ Թե որն է եղել ինքնասպանության պատճառը, չի նշվում։
2019 թվականից Յանիս Տիման հանդես էր գալիս «Խիմկի» ակումբում, իսկ 2024 թվականին դարձել է իսպանական «Օբրադոյրո» ակումբի խաղացող։ 2013 թվականից բասկետբոլիստը հանդես է եկել նաև Լատվիայի հավաքականում։