ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավատկովը Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին. ՆԱՏՕ-ն ի դեմս Թուրքիայի, ակտիվորեն ճանապարհ է հարթում դեպի Կասպից ծով  

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ն ի դեմս Թուրքիայի, ակտիվորեն ճանապարհ է հարթում դեպի Կասպից ծով,  Հայաստանի միջով միջանցք փնտրելով Անկարան լուծում է աշխարհաքաղաքական և գաղափարական ընդլայնման խնդիրները։ Sputnik Արմենիա մուլտիմեդիա հարթակում տեսակոնֆերանսի ժամանակ նման կարծիք է հայտնել ռուս արևելագետ, թուրքագետ Վլադիմիր Ավատկովը, գրում է dzen.ru-ն։

Այդ համատեքստում Ավատկովը քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը, որը նա անվանել է բավականին ոչ ստանդարտ։
Ըստ փորձագետի Թուրքիան (Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո) իրեն հաղթող է զգում և փորձում է շահավետ քաղաքական և տնտեսական կապեր ձևավորել տարածաշրջանում, նա ձգտում է փոփոխել Հարավային Կովկասը, և այդ տրամաբանությանն են ենթարկվում նրա քայլերը Երևանի հետ հարաբերություններում։  «Թուրքիային անհրաժեշտ են միջանցքներ, որոնք նրան կտանեն  դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա, որպեսզի մոտենա Չինաստանին: Իհարկե, բացի այդ, նա նաև ունի իր գաղափարախոսությունները՝ նեոօսմանիզմ, պանթուրքիզմ: Թուրքական պետությունը բավական գաղափարական է, նրան պետք է, որ Հայաստանը լինի անցողիկ տարածք իր և Ադրբեջանի միջև: Թուրքիան շարժվում է դեպի Կասպից ծով, ինչը նշանակում է, որ ՆԱՏՕ-ն է շարժվում դեպի Կասպից ծով»,- ասել է Ավատկովը:

Ընդ որում, ինչպես նշել է արևելագետը, Կենտրոնական Ասիայի հետխորհրդային պետությունների թյուրքական քաղաքակրթության պատմությունը շատ ավելի հին է, քան ժամանակակից Թուրքիայինը։ Թուրքիան՝ թյուրքական աշխարհի ծայրամասը, փորձում է հակառակը պարտադրել։ Ինչքան Թուրքիայից հեռու, այնքան ավելի շատ թյուրքական ավանդույթներն են պահպանվել, նշել է արևելագետը։

Իր հերթին, հայ սոցիոլոգ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու Թուրքիայի պահանջն առաջին հերթին աշխարհաքաղաքական գաղափար է համարել։ Նրա խոսքով, Թուրքիան կարող է Ադրբեջան հասնել Վրաստանի տարածքով, Իրանի տարածքով, բայց նա դա ցանկանում է անել Հայաստանի հարավով։ Հետևաբար, խոսքը ոչ միայն և ոչ այնքան տրանսպորտային հաղորդակցությունների, որքան տարածքների ընդլայնման մասին է։

Հիշեցնենք, որ Հայաստանից դե ֆակտո արտատարածքային միջանցք տրամադրելու և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելու պահանջը Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի հիմնական նախապայմաններից են։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular