Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ավատկովը Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին. ՆԱՏՕ-ն ի դեմս Թուրքիայի, ակտիվորեն ճանապարհ է հարթում դեպի Կասպից ծով  

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ն ի դեմս Թուրքիայի, ակտիվորեն ճանապարհ է հարթում դեպի Կասպից ծով,  Հայաստանի միջով միջանցք փնտրելով Անկարան լուծում է աշխարհաքաղաքական և գաղափարական ընդլայնման խնդիրները։ Sputnik Արմենիա մուլտիմեդիա հարթակում տեսակոնֆերանսի ժամանակ նման կարծիք է հայտնել ռուս արևելագետ, թուրքագետ Վլադիմիր Ավատկովը, գրում է dzen.ru-ն։

Այդ համատեքստում Ավատկովը քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը, որը նա անվանել է բավականին ոչ ստանդարտ։
Ըստ փորձագետի Թուրքիան (Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո) իրեն հաղթող է զգում և փորձում է շահավետ քաղաքական և տնտեսական կապեր ձևավորել տարածաշրջանում, նա ձգտում է փոփոխել Հարավային Կովկասը, և այդ տրամաբանությանն են ենթարկվում նրա քայլերը Երևանի հետ հարաբերություններում։  «Թուրքիային անհրաժեշտ են միջանցքներ, որոնք նրան կտանեն  դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա, որպեսզի մոտենա Չինաստանին: Իհարկե, բացի այդ, նա նաև ունի իր գաղափարախոսությունները՝ նեոօսմանիզմ, պանթուրքիզմ: Թուրքական պետությունը բավական գաղափարական է, նրան պետք է, որ Հայաստանը լինի անցողիկ տարածք իր և Ադրբեջանի միջև: Թուրքիան շարժվում է դեպի Կասպից ծով, ինչը նշանակում է, որ ՆԱՏՕ-ն է շարժվում դեպի Կասպից ծով»,- ասել է Ավատկովը:

Ընդ որում, ինչպես նշել է արևելագետը, Կենտրոնական Ասիայի հետխորհրդային պետությունների թյուրքական քաղաքակրթության պատմությունը շատ ավելի հին է, քան ժամանակակից Թուրքիայինը։ Թուրքիան՝ թյուրքական աշխարհի ծայրամասը, փորձում է հակառակը պարտադրել։ Ինչքան Թուրքիայից հեռու, այնքան ավելի շատ թյուրքական ավանդույթներն են պահպանվել, նշել է արևելագետը։

Իր հերթին, հայ սոցիոլոգ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու Թուրքիայի պահանջն առաջին հերթին աշխարհաքաղաքական գաղափար է համարել։ Նրա խոսքով, Թուրքիան կարող է Ադրբեջան հասնել Վրաստանի տարածքով, Իրանի տարածքով, բայց նա դա ցանկանում է անել Հայաստանի հարավով։ Հետևաբար, խոսքը ոչ միայն և ոչ այնքան տրանսպորտային հաղորդակցությունների, որքան տարածքների ընդլայնման մասին է։

Հիշեցնենք, որ Հայաստանից դե ֆակտո արտատարածքային միջանցք տրամադրելու և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելու պահանջը Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի հիմնական նախապայմաններից են։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոնՆեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներումՀայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՇահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը. պատմության այս օրը (հոկտեմբեր 28)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»Թրամփը չի բացառել Իրանին նոր hարվածներ հասցնելը միջանկյալ ընտրություններից հետոԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նՈւկրաինան hարվածել է ՌԴ Տուլայի և Լիպեցկի մարզերի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններինԴրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան Աբրահամյան«Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօրԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՖԻՖԱ-ն Ռոնալդուի ակտիվում չի գրանցել կարիերայի 982-րդ գոլըԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունիԱյս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ ՄանուկյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԹրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնումԱրագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԹրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանելԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»
Ամենադիտված