ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է Հայաստանն իջեցրել Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շատ փորձագետներ նշում են, որ հայ-ռուսական հարաբերություններն իրենց վերջնակետի շեմին են։ ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ զուսպ է մեկնաբանում հայ քաղաքական գործիչների գործողություններն ու հայտարարությունները, մինչդեռ Երևանը չի թաքցնում իր արևմտամետ կողմնորոշումը։ Թե ինչպիսի ձևաչափով են լինելու Մոսկվայի և Երևանի հարաբերությունները մոտ ապագայում փորձել է պարզաբանել vestikavkaza.ru-ն։

Արդյո՞ք Հայաստանին պետք չեն դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ

-Հիմնական նշանը, որ Հայաստանն ու Ռուսաստանն այլևս դաշնակիցներ չեն, Երևանի հետևողական հրաժարումն է ինտեգրացիոն ասոցիացիաների հանդիպումներին մասնակցելուց, ինչպես նաև հրաժարվելն անվտանգության ընդհանուր համակարգ կառուցելուց։ 2024 թվականի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման մասին, իսկ նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը հերթական անգամ չի մասնակցի կազմակերպության Աստանայում կայանալիք գագաթնաժողովին։

-Ռուս ռազմական մասնագետները հեռանում են Հայաստանից, սահմանային և սահմանային ենթակառուցվածքային օբյեկտներն այլևս չեն գտնվի ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունների ենթակայության տակ։ Դաշնակցային հարաբերությունների ձևաչափը ենթադրում է լիակատար աջակցություն, սակայն դա չի նկատվում։

-Հետպատերազմյան սահմանների սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցերը Երևանը նախընտրում է համակարգել Փարիզի, ավելի հազվադեպ Վաշինգտոնի հետ, անտեսելով այն փաստը, որ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափը պատմականորեն ավելի լավն է Հարավային Կովկասում բարդ աշխարհաքաղաքական խնդիրների լուծման համար։

Արդյո՞ք Հայաստանին պետք չէ անգամ գործընկերություն Ռուսաստանի հետ

-Բազմաթիվ հարցազրույցներում Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների նախկին դաշնակցային ձևաչափը կնվազեցվի մինչև գործընկերության։ Վարչապետը դա բացատրել է իր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայով։ Սակայն պարզ է դարձել, որ գործընկերային հարաբերությունների ձևաչափը ևս չի տեղավորվում հայկական դիվանագիտության միտումների մեջ, Հայաստանի իշխանությունը գերադասում է տուրբուլենտություն ստեղծել ռուս գործընկերների հետ շփումներում։

-Վերջին երկու տարիների ընթացքում Երևանը Ռուսաստանի հետ համատեղ ոչ մի տրանսպորտային, լոգիստիկ կամ ենթակառուցվածքային ծրագրի չի աջակցել։ Իսկ Հայաստանի տարածքներով դեպի Ադրբեջան և Թուրքիա ելքով տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը, ոչ առանց Փաշինյանի ջանքերի, կասեցվել է։

-Առաջին դեպքը չէ, երբ Հայաստանը հրաժարվում է ընդունել ԵԱՏՄ գագաթնաժողովը Երևանում, թեև այս տարի երկիրը նախագահում է այդ կազմակերպությունում։

Արդյո՞ք Հայաստանին անհրաժեշտ են բացառապես շուկայական հարաբերություններ Ռուսաստանի հետ

-Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի առաջին կիսամյակում հասել է ռեկորդային 8,3 մլրդ դոլարի, ինչը 2,5 անգամ ավելի է, քան նախորդ տարի։ Ռուսաստանի հետ առևտրից ստացված եկամուտը միակ թեման է, որը Փաշինյանը պատրաստ է դրական մեկնաբանել:

-Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հիմնական շահառուներից է, քանի որ հանրապետության տնտեսական ծրագրերի 35 %-ն իրականացվում է այդ ասոցիացիայի միջոցով։

-Չնայած հարաբերությունների բացահայտ լարվածությանը, Երևանը շարունակում է իրավիճակային օգուտներ քաղել առաջնորդվելով «քաղաքականությունն առանձին, տնտեսությունը՝ առանձին» թեզով։ Հայաստանի ավելի քան 800 հազար բնակիչ աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում, և անհնար է փոխել առևտրային հոսքերը դրանք վերահղելով դեպի արևմտյան հարթակներ։

Այսինքն Հայաստանի ղեկավարությունը հասկանում է, որ Արևմուտքի հետ մերձեցումը չի կարող հանգեցնել կայուն տնտեսական արդյունքների, ուստի նա փորձում է նստել երկու աթոռի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular