ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Պերենջիև. Հայաստանն ու Թուրքիան կարող են դառնալ Ռուսաստանի դաշնակիցները Սիրիայում 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ու Թուրքիան կարող են դառնալ Ռուսաստանի դաշնակիցները Սիրիայում, news.ru-ի հետ զրույցում ասել է Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի քաղաքական վերլուծության և սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբիոնի դոցենտ, ռազմաքաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևը։ Նա հավելել է, որ Մոսկվային անհրաժեշտ է ռազմական կոալիցիա ստեղծել տարածաշրջանում, որը կհեշտացնի ահաբեկիչների դեմ պայքարը։

«Մենք որոշակի առումով դաշնակիցներ ունենք, որոնք կարող են օգնել մեզ։ Որպես օրինակ կարելի է նշել Հայաստանին, քանի որ Սիրիայում բնակվող հայ համայնքը բավականին մեծ է, և Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է նրանց պաշտպանությամբ։ Երևի թուրքերը ևս մեզ ինչ որ տեղ կարող են օգնել, բայց եթե դա վերաբերում է Թուրքիայի որևէ կոնկրետ շահերին», - ասել է նա։

Քաղաքագետը նաև ավելացրել է, որ եթե քրդերը կռվում են ահաբեկչական այդ խմբավորումների շարքերում, ապա Թուրքիան նույնպես կարող է որոշակի օգնություն ցուցաբերել։ Նրա խոսքով, Անկարան գործում է ինքնուրույն՝ առանց ԱՄՆ-ի կամ Բրիտանիայի վրա որևէ ուշադրություն դարձնելու։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular