ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության փոխարեն ընդդիմությունն է մասնատվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021 թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանում հայտնված ընդդիմությունը, մանդատները վայր դնելու առաջարկին պատասխանում էր, թե իրենց նպատակներից մեկն էլ իշխող ուժին ջլատելն է, ՔՊ պատգամավորներին ընդդիմության կողմը գրավելն է, անհրաժեշտ պահին իմպիչմենթի համար բավարար ձայներ հավաքելը։

Փոխարենը, տեղի ունեցավ հակառակ գործընթացը, խորհրդարանական ընդդիմությունն ինքը սկսեց տարալուծվել։ Նախ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կորուստներ ունեցավ, այժմ էլ՝ «Հայաստան» դաշինքը։ Խմբակցությունն օրերս նիստ էր գումարել, ապա պաշտոնական հաղորդագրություն տարածել, թե վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։ «Այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար: Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է։ Բաժանվում ենք խաղաղությամբ, միմյանց հանդեպ քաղաքական կոռեկտությունը պահելու պատասխանատվությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Մի կողմ թողնենք այն, որ քաղաքական պարկեշտությունը վերը նշված անձից պահանջում է վայր դնել մանդատը, քանի որ այն ստացել է բացառապես դաշինքի շնորհիվ և Փաշինյանի հեռացնելու խոստման համար։ Ի վերջո, Գեղամ Նազարյանը ոչ առաջինն է, ոչ վերջինը, որ քաղաքական անպարկեշտության դրսևորումներ է ցուցաբերում։ Խնդիրը «Հայաստան» խմբակցության մեջ է, որն այսպես հաշտ ու համերաշխ պատգամավորին բաց թողնելով՝ հաջորդների համար հարմար ճանապարհ է բացում։ Կամ էլ, իրենց ուզածն էլ դա է։ 

Էլինա Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular