ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարեջուր «Մայրաքաղաքային»

ՖՈՏՈ

ԽՍՀՄ-ում, հակառակ հին կատակի, որ երկրում կա գարեջրի երկու տեսակ՝ «գարեջուր կա» և «գարեջուր չկա», իրականում կար գարեջրերի տարբեր բավականին մեծ տեսականի։ Դժվար է հստակ ասել, թե քանիսն են դրանք եղել, սակայն հետազոտողները պնդում են, որ դրանք եղել են առնվազն 300-ը։

Ամենահայտնին, իհարկե, «Ժիգուլևյանն» էր։ Այն վաճառվում էր բառացիորեն ամենուր։ Իսկ «Լենինգրադյան»-ը համարվում էր ամենաթունդը։ 20 % խտության դեպքում նրա թնդությունը կազմում էր 6 %: Ինչ-ինչ պատճառներով գարեջրի հենց այդ տեսակն է խորհրդային հանրագիտարաններում անվանվել «ամենաթունդը»: Մարդիկ, իհարկե, հավատացել են դրան, և ԽՍՀՄ-ում առասպել է հայտնվել, որ երկրում 6 %-ից ավելի թունդ գարեջուր չեն պատրաստում։

Այնուամենայնիվ, իրականում «Լենինգրադյան»-ը հեռու էր ամենաթունդ գարեջրի դափնեպսակը կրելուց: Այդ առումով «Մայրաքաղաքային»՝ «Столичное» գարեջուրն էր ԽՍՀՄ-ում առաջատարը։ Այն մշակվել էր դեռ պատերազմից առաջ՝ 1939 թվականին, և սկսվել արտադրվել գրեթե բոլոր խոշոր գործարաններում՝ Բադաևսկու գործարան, Օստանկինոյի գործարան, Ժիգուլևսկու գործարանը, Վոլգայի գործարան, Ֆրունզենսկի գործարան և այլն:

«Գարեջրի այդ տեսակի նախատիպն ակնհայտորեն գերմանական կրկնակիբոկն էր, որը նախահեղափոխական Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում սովորաբար եփում էր «Սալվատոր» անունով (Գերմանիայում դա պարզապես կրկնակի բոկերից մեկն էր, թեև գուցե ամենահայտնին): Պատերազմից առաջ գարեջուրն ուներ 19 % խտություն, սակայն պատերազմից հետո այն  եփվեց 23 % խտությամբ և 7 % թնդությամբ», - գրել է խորհրդային գարեջրի հետազոտող Պավել Եգորովը:

«Մայրաքաղաքային»-ը պատրաստվել է առաջին կարգի թեթև ածիկից ավելացնելով բրնձի ալյուր 20 %, շաքարավազ 16 %, գլյուկոզա 4 % և գայլուկ՝ 61 գրամ: Գույնով գարեջուրը եղել է սաթագույն, իսկ համով քաղցրա-դառը՝ թեթևակի գինու հետհամով:

Այն վաճառվում էր 0,5 լիտրանոց շշերով, իսկ արժեքը 55 կոպեկ էր, ինչը բավականին թանկ էր։ Համեմատության համար ասենք, որ նույն ժամանակ «Ժիգուլևսկի»-ն արժեր 25 կոպեկ։ Թերևս հենց այդ գնի պատճառով էլ «Մայրաքաղաքային»-ը ԽՍՀՄ-ում չարմատավորվեց։ Ի վերջո, արդեն 1960-ականներին այդ գարեջրի արտադրությունը ընդմիշտ դադարեցվել է։

1970-ականների վերջից «Մայրաքաղաքային» անվանմամբ գարեջուր կրկին հայտնվեց, այն սկսել էր արտադրվել Օչակովսկու գործարանի կողմից: Այնուամենայնիվ, այդ նոր տեսակը ոչ մի ընդհանուր բան չուներ հնի հետ, քանի որ դրա խտությունը կազմում էր ընդամենը 12 %: Ներկայումս էլ հեշտությամբ կարելի է գտնել «Մայրաքաղաքային»-ը սովորական մանրածախ խանութներում, շատ արտադրողներ ունեն փրփրուն ըմպելիք նման անունով: Բայց, իհարկե, իսկական խորհրդային ամենաթունդ «Մայրաքաղաքային» գարեջուրն այդ ըմպելիքների հետ ոչ մի ընդհանուր բան չունի, բացի անունից:

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular