ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Նիկոլ Փաշինյան անձամբ է բարձրաձայնում ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի՝ մանդատից հրաժարվելու անհրաժեշտության մասին, խորհրդարանական ընդդիմությունն էլ «կրակն է ընկել» իր պատգամավորի՝ Գեղամ Նազարյանի ձեռքը։ Նազարյանի նկատմամբ «Հայաստան» խմբակցությունում վաղուց կասկածներ են առաջացել, որ համագործակցում է «Քաղպայմանագրի» հետ։ Օրեր առաջ էլ նա ԱԺ նախագահի հետ Վիետնամ էր մեկնել։ Համացանցում տարածված լուսանկարից և վերջին հարցազրույցում հնչեցրած խոսքերից հետո «Հայաստան» խմբակցությունում որոշել են քննարկել նրա հարցը։

Նազարյանն օրերս հայտարարել էր, թե Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա։ «Ի՞նչ ա նշանակում՝ էկել ենք խորհրդարան, որ հեռացնենք: Այսինքն՝ խորհրդարանում ինչ-որ սամբոյի պրիոմ պտի անեինք՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնեի՞նք: Պտի իմպիչմենտ անեք, իմպիչմենտի ժամանակ էլ մեծամասնությունը պտի անցնի քո կողմը: Դրա համար պետք ա աշխատանք տանել՝ իրանց համոզես, որ իրանք սխալ են էղել և պիտի անցնեն քո կողմը»,- ասել էր պատգամավորը:

«Հայաստան» խմբակցությունից Ագնես Խամոյանն էր հայտարարել, թե Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունն իր անձնական ընկալումներն են, որը, բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։ «Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցև ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը», - գրել էր Խամոյանը:

Երեկ նաև Ռոբերտ Քոչարյանն է միացել «խրախճանքին», նշել, որ մոտակա օրերին քննարկելու են Գեղամ Նազարյանի վարքագծի հարցը։ «Ընդհանրապես մանդատը թողնելու քննարկում չի եղել, բայց երբ ֆրակցիայից մեկը կարծիքներ է ասում, որոնք ֆրակցիայի մոտեցմանը հակառակ են, պետք է քննարկման առարկա դառնա։ Եթե համաձայն չէ, փոխել է կարծիքը, ապա ինքն ի վիճակի է նաև լքել ֆրակցիան։ Մանդատից հրաժարումը տվյալ դեպքում պատգամավորի բարոյական մոտեցման հարցն է։ Մենք մոտակա օրերը քննարկելու ենք այդ հարցը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Ընդդիմությունն, իհարկե, Նազարյանին չի կարողանա հեռացնել, առավելագույնը, ստիպի, որ դառնա անկախ պատգամավոր։ ԱԺ-ում նույնիսկ կատակում են, թե «տրանսֆերային պատուհան» է բացվել, Աղազարյանին կարող են փոխանակել Նազարյանի հետ։ 

Սերինե Մկրտչյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular