ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավա

ՖՈՏՈ

Փախլավան մեղրով քացրացված մեծ քանակի ընկույզ պարունակող հրուշակեղեն է: Այն այնպիսի հրուշակեղեն է, որը հաճելի է վայելել մեկ բաժակ թարմ եփած սուրճի հետ: Իսկ ո՞վ է հորինել փախլավան: Համարվում է, որ փախլավան հայտնվել է մ.թ.ա. 8-րդ դարում ինչ որ տեղ Մերձավոր Արևելքում կամ Միջերկրական ծովի շրջանում: Ինչպես հնուց եկած այլ ուտեստների դեպքում, նրա պատմությունը լի է հակասություններով, ինչը դժվարացնում է պատասխանել այն հարցին, թե ովքեր են այն մարդիկ, որոնք առաջինն են թխել փախլավա: Եվ թող այս քաղցրավենիքի ստեղծումը յուրացվի շատ ժողովուրդների կողմից, բայց փաստ է այն, որ դրա համն անպայման ստիպում է օտարերկրացուն իր հետ վերցնել դրա պատրաստման բաղադրատոմսը: Փախլավան անցնելով հարթավայրերով, լեռներով ու ծովերով հարստացել է համեմունքներով և այն վայրի  խոհարարական մշակույթի առանձնահատկություններով, որտեղ որ հայտնվել է:

Փախլավայի պատմությունը նույնքան ինտրիգային է, որքան Մետաքսի ճանապարհի պատմությունը, որի միջոցով էլ այն տարածվել է: Ամենատարածված վարկածն այն է, որ մ.թ.ա. 8-րդ դարում ասորիներն են առաջինը պատրաստել փախլավա: Նրանք թխել են ծեծած ընկույզով լցոնված խմորի շերտեր: Թխելու համար օգտագործվել են փայտով վառարաններ, իսկ քաղցրության համար խմորին ավելացվել է մեղր: Միջագետք հաճախ են այցելել  նավաստիներ և վաճառականներ Հունաստանից, ովքեր շուտով իմացել են այդ զարմանալի աղանդերի մասին: Այսպիսով, փախլավան հայտնվել է իր հայրենիքից դուրս՝ Աթենքում: Հույները մեծապես բարելավել են այդ թխվածքը: Նրանք ստեղծել են մի տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս ստանալ շատ բարակ խմոր, որը տարբերվում էր ասորիների կոպիտ թխվածքից, և որն իր կառուցվածքով հիշեցնում էր լավաշ: Արդյունքում ստացված բարակ շերտերը կոչվել են «phyllo» կամ «fillo», ինչը հունարենում նշանակում է «տերև», «ափսե»: Մ.թ.ա. 3-րդ դարում  փախլավան եղել է Հունաստանի հարուստ ընտանիքների աղանդեր: Երթուղով, որով տեղափոխվում էին մետաքս և համեմունքներ՝ Մետաքսի ճանապարհով փախլավայի բաղադրատոմսը հասել է նաև Հայաստան, որտեղ դրան ավելացվել են դարչին և մեխակ: Երբ արաբներն են սովորել փախլավայի բաղադրատոմսը, նրանք այն հարստացրել են վարդաջրով և հիլով: Այդ բաղադրատոմսը հետո ճանապարհ է ընկել դեպի արևմուտք՝ հարուստ հռոմեացիների խոհանոցներ, այնուհետև դարձել է խոհարարական արվեստի մի մաս Բյուզանդիայում, որտեղ այն մնացել է մինչև այս կայսրության վերջը՝ 1453 թվականը։ Միևնույն ժամանակ այն դյութել է նաև Պարսկաստանի կառավարիչներին:

15-րդ դարում Կոնստանտինապոլիսը, ամբողջ հայկական թագավորությունը, նախկին ասորական հողերը և Պարսկական թագավորության արևմտյան նահանգներից մի քանիսը նվաճվել են Օսմանյան կայսրության կողմից: Օսմանյան տիրակալների խոհանոցներում սկսել են վարձել խոհարարներ և արհեստավորներ նվաճված բոլոր երկրներից, և փախլավան թխել են այդ նոր կայսրության գրեթե բոլոր անկյուններում, չնայած որոշ տարբերություններով: Միմյանց հետ շփվելով  խոհարարները կատարելագործել են այդ ուտեստի թխելու արվեստը:

Թուրքական թագավորությունում փախլավային շնորհվել է արքայական քաղցրավենիքի կարգավիճակ և դրա պատճառը հավանաբար այն է, որ փախլավայի հիմնական բաղադրիչները՝ մեղրը և ընկույզն ունեն աֆրոդիզիակի հատկություններ: Բացի այդ, այն ժամանակ ենթադրվում էր, որ որոշ համեմունքներ բարձրացնում են սեռական ֆունկցիան այս կամ այն ​​սեռի մարդկանց մոտ, հետևաբար, ըստ օգտագործողի սեռի սկսել են փախլավային համեմունքներ ավելացնել, հիլը (տղամարդկանց համար), դարչինը (կանանց համար) և մեխակը (երկու սեռերի համար)։ Օսմանյան կայսրությունում փախլավա պատրաստելու արվեստը հասցվել է գրեթե կատարելության: Երբ 18-րդ դարում կայսրությունն ավելի բաց է դարձել արևմտյան մշակույթների առջև, արևմուտքի խոհարարները սկսել են որոշակի փոփոխություններ կատարել այդ աղանդերի բաղադրատոմսում: Փախլավան  Ամերիկա է մտել Հունաստանից և Մերձավոր Արևելքից ներգաղթյալների հետ: Ներկայումս այն մատուցվում է այդ երկրի բազմաթիվ ռեստորաններում:

Փախլավայի քաղցրությունը մարդկանց ստիպում է անհանգստանալ դրա կալորիականության պարունակությամբ: Նշենք, որ այս աղանդերը չափազանց սննդարար է: Պատրաստման մեջ օգտագործվող ընկույզներն օգտակար են սրտի համար: Նրանք հարուստ են մանրաթելերով և օգտակար միկրոտարրերով՝   մագնեզիումով և պղնձով, նաև շատ է վիտամին E-ն և ֆոլաթթուն: Ընկույզն ու նուշը բարենպաստ ազդեցություն են ունենում արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա: Բացի այդ, ընկույզն օմեգա-3 ճարպաթթուների հարուստ աղբյուր է, ինչը կարող է նվազեցնել սրտային հիվանդությունների ռիսկը: Փախլավան տարբեր խոհարարական բնութագրերով օրիգինալ բաղադրատոմսերի հաջորդական ավելացման արդյունք է, քանի որ այն անցել է մի մշակույթից մյուսը:

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular