ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը, շինարարական աշխատանքներ է իրականացնում հինգ գործարաններում, որտեղ արտադրում են պինդ հրթիռային շարժիչներ։ Այս մասին են վկայում 2024 թվականի հուլիս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Maxar Technologies-ի կողմից արված արբանյակային նկարների տվյալները, գրում է nv.ua-ն։

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) հետազոտող Ֆաբիան Գինցն այդ նկարներն օգտագործել է ռուսական հրթիռային արտադրության վայրերը վերլուծելու համար: Նրա հետազոտության արդյունքները հրապարակվել են IISS կայքում։ Ըստ Գինցի, ամերիկացի պաշտոնյաներն այդ ամենն անվանում են «ռազմական արտադրության ամենահավակնոտ ընդլայնումը Խորհրդային Միությունից ի վեր»:
Արբանյակային նկարները ցույց են տալիս, որ մի քանի տեղամասերում շինարարական աշխատանքներ են ընթանում: Կա նաև լքված խորհրդային ձեռնարկությունների արդիականացում և նոր ենթակառուցվածքների կառուցում, ասվում է վերլուծության մեջ։ Նշենք, որ կոշտ վառելիքային հրթիռային շարժիչների արտադրությունները գտնվում է Ալթայի երկրամասում, Դոնի Ռոստովում, Մոսկվայի մերձակայքում, Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Պերմում։

«Նման գործունեությունն արժանի է ուշադրության, քանի որ վերջին 30 տարիների ընթացքում նման բան չի եղել։ Միայն 2023 թվականին՝ ԽՍՀՄ փլուզումից երեք տասնամյակ անց է զգալի առաջընթաց գրանցվել գործարանների ընդարձակման և արդիականացման ոլորտներում»,- նշել է Ֆաբիան Գինցը։

Ինչպես նշում են ռուսական գործակալությունները, Ռուսաստանն արտադրում է պինդ վառելիքով աշխատող տարբեր հրթիռներ, մասնավորապես՝ «Գրադ» և «Ուրագան» համակարգերի, ինչպես նաև С-300 և С-400 ՀՕՊ համակարգերի և «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերի համար։ Կրեմլի միջուկային զինանոցում կան նաև պինդ վառելիքով այլ հրթիռներ, մասնավորապես՝ «Տոպոլ-Մ» և «Բուլավա» ստրատեգիական հրթիռները:
«Քիչ հավաստի տեղեկություններ կան այն շարժիչների տեսակների մասին, որոնք օրինակ ներկայումս արտադրվում են Բիյսկ II համալիրում (Ալթայի երկրամաս): Ընկերություններից մեկի ներկայացումը ցույց է տվել, որ այն արտադրում է շարժիչներ ինչպես խորհրդային բալիստիկ հրթիռների, այնպես էլ նոր «Բուլավա» հրթիռների համար, որոնք կարող են միջուկային զենք կրել: ԿՀՎ-ի գաղտնազերծված փաստաթղթում նշվում է, որ այդ օբյեկտը կարող է արտադրել «Տոպոլ» հրթիռային համակարգի շարժիչի պատյանի վերին մասը»,- ավելացրել է Գինցը։

Գիտնականն ընդգծել է, որ ձեռնարկությունների նման ընդլայնման ստույգ նպատակները «մնում են անհասկանալի»։ «Վերլուծությունը բարդանում է նրանով, որ մի քանի գործարաններ կարող են ներգրավված լինել մեկ հրթիռային համակարգի շարժիչների մշակման և արտադրության մեջ: Այդ անորոշությունը դժվարացնում է ճշգրիտ որոշել, թե կոնկրետ որ հրթիռային ծրագրին կամ որ կատեգորիային է պատկանում կոնկրետ ընդլայնումը»,- գրել է Ֆաբիան Գինցը:

Վերլուծաբանը նաև ասել է, որ Իրանից և Հյուսիսային Կորեայից բալիստիկ հրթիռների ներմուծումը ցույց է տալիս, որ Ռուսաստանի փոքր հեռահարության հրթիռների արտադրությունը բավարար չէ Ուկրաինայի դեմ պատերազմի համար նրա կարիքները բավարարելու համար: «Հրթիռային շարժիչների արտադրության հզորության ընդլայնումը կարող է թույլ տալ Ռուսաստանին ավելացնել և բարելավել Ուկրաինայում տեղակայված համակարգերի իր գոյություն ունեցող զինանոցը: Երկարաժամկետ հեռանկարում այդ ընդլայնումը կարող է նաև ուժեղացնել Ռուսաստանի կարողությունը զարգացնելու համակարգեր, որոնք կարող են վտանգ ներկայացնել ՆԱՏՕ-ի երկրների համար»,- եզրափակել է Գինցը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular