ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կեսգիշերային պաշտոնանկություններից հետո գլխավոր թեմաներից մեկը դարձել է, թե ում է Նիկոլ Փաշինյանը նշանակելու թափուր մնացած պաշտոններում։ Հարցը ոչ այնքան թեկնածուներն են, այլ այն, թե բովանդակային փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ։ Այս առումով, իշխանության մեջ կա երկու մոտեցում։ Կան պաշտոններ, որտեղ, ըստ էության, իշխանությունը լուրջ խնդիրներ ունի մասնագիտական առումով։ Եթե առավելապես քաղաքական պաշտոններում փաշինյանական իշխանությունը ցանկացած ՔՊ-ական «պոլի փեդի» կարող է նշանակել, մինչդեռ, օրինակ, ՆԳՆ-ում էական է, թե ով է ոստիկանապետը, ապագայում ստեղծվող «գվարդիայի» հրամանատարը։ Այդ առումով «սորոսական» Արփինե Սարգսյանի նշանակումն առանձնապես խնդիր չէր, և Փաշինյանը կարող էր հանգիստ նշանակել մեկին, ով համակարգից չէ։

Ամենամեծ խնդիրներից մեկը Պետեկամուտների կոմիտեն է, որտեղ Ռուստամ Բադասյանին հեռացնելուց, Տիգրան Ավինյանի կլանը թուլացնելուց հետո Փաշինյանը լուրջ ընտրության առջև է կանգնած։ Մի կողմից, իհարկե, մեծ գայթակղություն կա դնել իր մտերիմներից մեկին, որը կվերահսկի ֆինանսական բոլոր հոսքերն ու տեղեկությունները, մարդու, որն ամենամերձավոր շրջապատից է, ծայրահեղ դեպքում ՔՊ վերնախավի վստահելի ներկայացուցչի։ Պատահական չէ, որ տրվում են տարբեր անուններ։ Մյուս կողմից, Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ ՊԵԿ-ում համակարգից գլուխ չհանող մարդուն դնելու դեպքում կարող են խնդիրներ ծագել բյուջեի համալրման առումով, ձախողվեն եկամուտների հավաքագրումը, և իշխանությունը կանգնի փաստի առջև։

Նույնիսկ պրոֆեսիոնալ գտնելու հարցում Փաշինյանը խնդիր ունի։ Եթե այսպես կոչված «հեղափոխությունից» հետո կարող էր մասնագետներ ներգրավել, ապա հիմա շատ դժվար է գտնել ռեալ մասնագետների, որոնք մասնագիտական և կառավարման առումով համաձայն են նրա կառավարման օրոք որևէ պաշտոն ստանձնել։ Մի կողմից դժվար է աշխատել անկայուն և անկանխատեսելի մարդու հետ։ Մյուս կողմից, պարզ է, որ ովքեր թիմից չեն, արագ քավության նոխազ են դառնում, լավագույն դեպքում SMS-ով ազատվում են աշխատանքից, վատագույն դեպքում՝ կալանավորվում։

Այդուհանդերձ, քննարկվող թեկնածուներից մեկը, որ թե՛ ՔՊ վերնախավից է ու մտերիմ հարաբերություններ ունի Փաշինյանի ու նրա ընտանիքի հետ, թե՛ աշխատանքի ընթացքում բավական փորձ է ձեռք բերել, Ռոմանոս Պետրոսյանն է։ Վերջինս ոչ հերքում, ոչ հաստատում է իր հնարավոր նշանակումը, բայց եթե նշանակվի, թերևս, միակ ողջամիտ որոշումը կարող է լինել։ 

Անի  Հովսեփյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular