ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հինգ բարձրաստիճան պաշտոնյաներ անմիջապես հրաժարական են տվել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել է նրանց աշխատանքը և կոչ արել հրաժարական տալ, գրում է realtribune.ru-ն։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում դժգոհություն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքից ընդգծելով, որ իր համբերության բաժակը լցվել է, և ինքը որոշումներ կկայացնի։ «Մարդիկ պետք է տեսնեն դատական և իրավական համակարգում կատարված զգալի ներդրումների արդյունքները։ Մարդիկ սպասում են արդարության և արդարադատության.. Կոռումպացված պաշտոնյաները, որոնք պետք է պատժվեն, օր ու գիշեր անցկացնում են ռեստորաններում»,- պարզաբանել էր Փաշինյանը։ Դրանից հետո էլ նա հայտարարել էր, որ «մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է լքել իրենց պաշտոնները»։ «Նման պահանջի պատճառները ոչ թե անձնական են, այլ համակարգային»,- նշել էր նա։ 

Մինչդեռ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով Փաշինյանն այդ քայլին գնացել է «իր ձախողումների պատասխանատվությունը քավության նոխազների վրա դնելու» և դրանով իսկ խորհրդարանական ընտրություններից մեկուկես տարի առաջ «իր թիմի բացասական ժառանգությունից ձերբազատվելու» համար։ 

«Փաշինյանն ուղղակի պատրաստվում է ընտրություններին: Խոստանալով պայքարել նախկին կոռումպացված պաշտոնյաների դեմ և վերադարձնել յուրացված ունեցվածքը նա չի կատարել իր նախընտրական խոստումները, և դա մտահոգիչ է, քանի որ մոտենում են ընտրությունները»,- իր հերթին կարծում է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular