ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա     

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Realtribune.ru-ն Telegram սոցիալական ցանցում հերթական հարցումն է անցկացրել Հայաստանի քաղաքացիների շրջանում։ Ուսումնասիրությունը նպատակ ուներ պարզել, թե ինչի՞ վրա են քաղաքացիները ծախսում իրենց գումարները։ 

Հարցմանը մասնակցել է 965 մարդ։ Հարցվածների 38 %-ը (367 մարդ) ասել է, որ իրենց աշխատավարձի մեծ մասը բաժին է ընկնում սննդին և հագուստին։ Հարցվածների 24 %-ը (227 մարդ) նշել է, որ իրենց եկամուտների մեծ մասը ծախսվում է վարձակալության վրա։ Հարցվածների 12 %-ի (119 մարդ) կարծիքով իրենց աշխատավարձի առյուծի բաժինը ծախսվում է կոմունալ ծառայությունների վճարման վրա։ Հարցման մասնակիցների 11 %-ը (104 հոգի) իրենց եկամուտների մեծ մասը ծախսում են երեխաների կրթության վրա, 8 %-ը (80 հոգի) ռեստորանների, 5 %-ը (50 հոգի) վառելիքի և տրանսպորտի վրա։ Եվ միայն 2 %-ն է (18 հոգի) գումար ծախսում կինոյի, թատրոնի և մշակութային այլ զվարճությունների վրա։ 

Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը ներկայումս կազմում է մոտ 280 հազար դրամ (723 դոլար)։ Պետական հատվածում միջին ամսական աշխատավարձը կազմում է 218 հազար դրամ (562 դոլար), իսկ ոչ պետական հատվածում 303 հազար դրամ (781 դոլար)։

Միաժամանակ հոկտեմբերին գնաճը կազմել է 0,6 %։ Ըստ այդ ծառայության հոկտեմբերին ոգելից խմիչքների և ծխախոտային ապրանքների գներն աճել են 3,9 %-ով։

Առողջապահության ոլորտում ընթացիկ տարվա հոկտեմբերին գների աճը կազմել է 2,2 %, տրանսպորտի ոլորտում 6,8 %, կապի ոլորտում 0,4 %, կրթության ոլորտում 7,8 %, ռեստորանային և հյուրանոցային ոլորտներում 1,9 %: Բացի այդ, բնակչության համար ծառայությունների սակագների աճը 2024 թվականի հոկտեմբերին տարվա կտրվածքով կազմել է 3,3 %: 

Numbeo-ի վերլուծաբանների վերջին տվյալների համաձայն կոմունալ ծառայությունների միջին ամսական արժեքը, որը ներառում է 85 քմ մակերեսով բնակարանի էլեկտրաէներգիայի, ջեռուցման, օդորակման, ջրամատակարարման և աղբահանության ծախսերը Հայաստանում 2024 թվականին կազմել է 130,4 դոլար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular