ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործով

ԻՐԱՎՈՒՆՔ

Արցախյան պատերազմների մասնակից, հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանի կալանքը դատարանը երկարացրել է ևս մեկ ամսով։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Գասպարյանի փաստաբաններից Էրիկ Ալեքսանյանը։

«Դատարանը մեկ ամսով թեև երկարացրել է կալանքը, բայց արձանագրել է, որ հիմնավոր կասկածը նվազել է, քննիչը չի ներկայացրել այնպիսի նոր փաստական տվյալներ, տեղեկություններ, որոնք կամրապնդեին հիմնավոր կասկածը։ Եվ միևնույն ժամանակ դատարանը  ֆիքսել է, որ հետագայում եթե հիմնավոր կասկածը ամրապնդող նոր, լրացուցիչ տեղեկություններ չներկայացվեն, ապա արդեն իսկ հիմնավոր կասկածի նվազած պայմաններում առկա փաստական տվյալները բավարար չեն լինելու հիմնավոր կասկածի շարունակական գոյության մասին վկայելու վերաբերյալ»,-ասաց Ալեքսանյանը։

Դա նշանակում է, որ եթե մեղադրանքը հաստատող նոր փաստեր չներկայացնի քննիչը առաջիկայում, ապա կալանքը չի երկարացվի։ 

Հարցին, արդյոք առերեսում ի վերջո կազմակերպվե՞ց, Գասպարյանի պաշտպանն ասաց, որ այդպես էլ առերեսում չկազմակերպվեց, նաև Ռուսաստանի Դաշնությունից իրենց հարցմանը որևէ պատասխան չի եկել։
Սակայն, գործով կան հետաքրքիր նորություններ։ «Նոր փաստական տվյալներ կան, որոնք հիմնավոր կասկածը նվազեցնում են։ Չեմ կարող բացահայտել, թե ինչ նոր փաստական տվյալների մասին է խոսքը գնում, բայց կան նոր ցուցմունքներ, որոնք հերքում են, որ Սերոբ Գասպարյանը որևէ կերպ  իշխանությունը զավթելու նպատակ է ունեցել և դրա նախապատրաստությունն է արել»,-ասաց Ալեքսանյանը։

Նա նշեց, որ նոր ցուցմունք տվողները գործով անցնող նոր մարդիկ են, որոնց վերաբերյալ ու նրանց տված ցուցմունքների մասով ոչինչ չի կարող ասել։ Այս նոր փաստական տվյալները հերքում են հիմնավոր կասկածը և դատարանը հենց այդպես էլ արձանագրել է, որ դրանք նվազեցնում են հիմնավոր կասկածը։
«Հետագայում, եթե քննիչը նոր փաստական տվյալների հակադրում չներկայացնի, ապա այլևս դա բավարար չի լինելու»,-ասաց Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Սերոբ Գասպարյանի գործը քննվում է Աջափնյակի դատարանում, դատավորն է Ռազմիկ Մարիկյանը։
Սերոբ Գասպարյանին կալանավորել էին իշխանության յուրացման նախապատրաստության մեղադրանքով։ Իբր հայերի մի խմբի տարել են Ռուսաստան՝ զորավարժությունների, որ հետո սրանք գան եւ զենքով իշխանություն զավթեն։ Գործը կառուցված է մի քանի խոպանչու, այդ թվում՝ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց ցուցմունքների վրա, որոնց հետ քննիչը համառորեն առերեսում չի կազմակերպում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular