ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աշխարհաքաղաքական փակուղի Անդրկովկասում». քաղաքագետը բացատրել է, թե Արևմուտքն ինչու է Հայաստանին մղում դեպի «ազգային ինքնասպանություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի եթերում մեկնաբանել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրությունն այն մասին, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն ակտիվացրել է աշխատանքը Հայաստանի դեպի Արևմուտք վերակողմնորոշման գործընթացն արագացնելու համար և համառորեն երկիրը մղում է դեպի «ազգային ինքնասպանություն», գրում է radiokp.ru–ն:

Տարասովի խոսքով, Հայաստանն Անդրկովկասում աշխարհաքաղաքական փակուղի է: «Վրաստանը տարանցիկ միջանկյալ երկիր է։ Իմաստ կա պայքարել Վրաստանի համար, քանի որ Ադրբեջանի ողջ էներգետիկ և այլ հաղորդակցությունները դեպի Թուրքիա անցնում են այդ երկրով, և դա շատ կարևոր է, քանի որ շրջափակելով Վրաստանը, կարելի է, ընդհանուր առմամբ, ստիպել Ադրբեջանին ընդունել անհրաժեշտ խաղի կանոնները։ Բայց Հայաստանը փակուղի է: Այն կարող է միացված լինել Հյուսիս-Հարավ տրանսպորտային հաղորդակցություններին կամ միացած չլինել: Նա անընդհատ վաճառքի է հանում իր Զանգեզուրի միջանցքը, բայց հիմա Ադրբեջանը հայտարարել է, որ այդ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն անցնելու է Իրանի տարածքով։ Իսկ ո՞ւմ է պետք այդ միջանցքը, չնայած Ռուսաստանը դեռևս առաջ է մղում Ադրբեջանի տարածքով դեպի Թուրքիա և այլն հաղորդակցությունների կրճատման հարցը »,- ասել է նա։

Փորձագետը նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը, դեռևս Նիկոլ Փաշինյանից առաջ էր վարում արևմտամետ քաղաքականություն: «Հիմա պետք է բացահայտ խոսել այդ մասին, Փաշինյանի հայտնվելը քաղաքական ասպարեզում պատահականություն չէր: Բայց փաստ է այն, որ Արևմուտքը, բացի հայտարարություններից, քարոզչությունից, ինչ-որ հնարքներ կիրառելուց բացի չի կարող այլընտրանքային տնտեսական լուծումներ տալ։

Ապրանքաշրջանառությունը, որ տեղի է ունենում Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև, էլ չխոսենք մեր երկրների երկկողմ հարաբերությունների մասին, արդեն միլիարդավոր դոլարների է հասնում։ Ո՞ր Բրյուսելը, ո՞ր Փարիզը և ո՞ր Վաշինգտոնն է պատրաստ ներկա պայմաններում փոխարինել այդ իրավիճակին։ Անգամ որոշ ազատ սակագների շուրջ բանակցությունները, որոնք Հայաստանը փորձում էր վարել, տապալվեցին։ Խոսքը ինչ-որ խղճուկ սուբսիդիաների մասին էր՝ բացարձակապես անհեռանկարային։ Պարզապես արևմտյան դիվանագիտությունը ցույց է տալիս ամերիկյան քաղաքականության դեգրադացումը որպես ամբողջություն»,- եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular