ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետդումայում խոսել են Դոմոդեդովոյում բռնված  ուկրաինական զինված ուժերի հայաստանցի  վարձկանի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Դոմոդեդովո» օդանավակայանում բռնված հայաստանցի ուկրաինական զինված ուժերի վարձկանը պետք է դատվի ռուսական օրենքներով, ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան։ News.ru-ի հետ զրույցում պատգամավորը նաև նշել է, որ այս իրավիճակը ոչ մի կերպ չի նշանակում Հայաստանի աջակցություն Ուկրաինային։

«Կարծում եմ, որ ոչ մի դեպքում չի կարելի ասել, որ Հայաստանը նման կերպ աջակցում է Ուկրաինային, քանի որ սրանք անհատ վարձկաններ են և կարող են լինել տարբեր երկրներից։ Պատիժը կարող է լինել մեր օրենքներին համապատասխան, բայց դա կապ չունի ռուս-հայկական հարաբերությունների հետ»,- պարզաբանել է Չեպան։

Պատգամավորն ընդգծել է, որ վարձկանների ժամանումները շատ դեպքերում համաձայնեցված չեն լինում իրենց հայրենի երկրների համապատասխան ծառայությունների հետ։ Խորհրդարանականի խոսքով նման իրավիճակներում պետք է մարդուն վերաբերվել որպես հանցագործի, եթե նա որոշակի գործողություններ է կատարել Ռուսաստանի դեմ։ «Շատ դեպքերում սրանք այդ երկրների հատուկ ծառայությունների հետ չհամակարգված ժամանումներ են: Սրանք առանձնահատուկ դեպքեր են, և մենք պետք է այդ անձին վերաբերվենք որպես հանցագործի, ով որոշակի գործողություններ է կատարել Ռուսաստանի դեմ, եթե, իհարկե, կատարել է»,- հավելել է Չեպան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրավապահները «Դոմոդեդովո» օդանավակայանում բերման էին ենթարկել Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանին, ով Ուկրաինայի կողմից որպես վարձկան մասնակցել էր ռազմական գործողություններին։ Օտարերկրացուն բռնել են այն ժամանակ, երբ նա փորձում էր մտնել Ռուսաստանի տարածք:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular