ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ նոր պահանջ է առաջ քաշել Ադրբեջանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոտ երեք ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական անհեթեթ թեզն առաջ քաշեց հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Մասնավորապես, առաջարկեց ստորագրել մինչ օրս համաձայնեցված կետերը, իսկ մյուսների շուրջ քննարկումները շարունակել։ Բնականաբար, Փաշինյանի այս առաջարկը պետք է արժանանար թե՛ Ադրբեջանի, թե՛ այլ երկրների ծաղրին, Բաքվից հիշեցրին դիվանագիտության հայտնի օրենքը, որ «եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ»։

Համաձայնեցված կետերի մասին բազմիցս խոսել է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ընդ որում, ուշագրավ մի նրբություն կա. նախ խոսում էին ընդհանուր 16, ապա 17 կետերի մասին․ իշխանություններն, իհարկե, այդ կետերը չեն բացահայտում, նաև չեն մեկնաբանում, թե ինչպես է ավելացել ևս մեկ կետ։

Ըստ արևմտյան աղբյուրների, Ադրբեջանի ախորժակը գնալով աճում է, այժմ էլ պահանջում է պատժել այսպես կոչված «ռազմական հանցագործներին», և այդ կետը հատուկ ընդգծել խաղաղության պայմանագրում։ Ադրբեջանից մի քանի անգամ նման պահանջներ հնչել են, Հայաստանի իշխանություններն էլ ադեկվատ պատասխան չեն տվել։ Ընդհակառակը, Փաշինյանի «Արցախն Ադրբեջանի մաս է» հայտարարությունից, Ալեն Սիմոնյանի՝ Ժնևում արած հայտարարությունից հետո, թե «Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ հարձակվելու Արցախի վրա», Ադրբեջանն ավելի է սաստկացրել իր պահանջները՝ պնդելով, թե նույնիսկ պաշտոնական Երևանն է խոստովանում «ռազմական հանցագործությունները», օկուպացիան։

Այսպիսով, Ադրբեջանը պահանջում է պատժել նախկին երեք նախագահներին, ռազմական գործիչներին, արցախյան առաջին պատերազմում Հայաստանի հաղթանակը կերտած անձանց։ Ադրբեջանի հնչեցրած ռեպարացիաների պահանջի մասին էլ չենք խոսում։ Այդ պահանջը Բաքուն պահում է որպես լծակ, քանի որ հասկանալի է՝ նույնիսկ Փաշինյանին իր քաշով մեկ ծախելով էլ Հայաստանը չի կարողանա վճարել այդ ռեպարացիաները։ 

Լուսինե Հովհաննիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular