ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … օղի Աբսոլյուտ

ՖՈՏՈ

Absolut օղին արդեն բավականին տարիք ունի։ 1879 թվականին է ձեռնարկատեր Լարս Օլսոնի ջանքերով թողարկվել Absolut rent Bränvin օղու առաջին խմբաքանակը։ Այն ժամանակ այդ օղին շատ առումներով հեղափոխական արտադրանք էր շնորհիվ նորագույն շարունակական թորման համակարգի, որը կիրառվում է մինչ օրս։ Իսկ այսօր այդ օղու յուրաքանչյուր շշի վրա Լարս Օլսոնի դիմանկարն է։

Լարսը ծնվել է Շվեդիայի հարավում և մանկուց է սկսել ցույց տալ իր կոմերցիոն տաղանդը։ 11 տարեկանում նա սկսել է զբաղվել առևտրով, իսկ 15 ​​տարեկանում արդեն մեծ խանութի մենեջեր էր։ Ճիշտ է, նա երկար ժամանակ չի աշխատել այնտեղ։ Խանութի տիրոջ հետ վիճաբանելով Լարսը հիմնել է սեփական ընկերությունը, բացի այդ նախկին տիրոջից գողացել է հաճախորդների զգալի մասին։ Տասնութ տարեկանում Լարս Օլսոնն արդեն վերահսկում էր օղու ամբողջ վաճառքը Շվեդիայի հարավում։ Շատ արագ Լարսը վաստակել է «Օղու արքա» մականունը։

Օլսոնի հաջողությունը գրավել է իշխանությունների ուշադրությունը, որոնք որոշել են այդ գործարարին վտարել Ստոկհոլմից նրա ընկերության վրա անհասանելի հարկեր սահմանելով։ Սակայն այդ քաղաքականությունը բերել է նրան, որ Լարսը հանդես է եկել մի հետաքրքիր մարքեթինգային հնարքով: Նա իր առևտրային խանութները տեղափոխել է Շվեդիայի մայրաքաղաքին մոտ գտնվող ամենամոտ կղզի և կազմակերպել անվճար նավով անցում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են փորձել և գնել իր օղին: Նման օրիգինալ լուծումը ոչ միայն թույլ է տվել ընկերությանը մնալ ջրի երեսին, այլ նաև շարունակել արագ զարգանալ:

1870-ականների վերջին հարավային Շվեդիան էր արտադրում  երկրի ալկոհոլի կեսից ավելին: Եվ Լարս Օլսենը որոշում է մեկ այլ ռիսկային քայլի դիմել: Նա ձեռք է բերում տարածաշրջանում մի քանի գործարան և սկսում է արտադրել բարձրորակ օղի, որն անվանում է Absolut rent Bränvin (բացարձակապես մաքուր օղի): Արդյունքում, կատարված բոլոր ծախսերն ավելի քան վերադարձվեցին, և դա հատկապես երբ 19-րդ դարի վերջում, երբ Օլսոնի օղին մտավ միջազգային շուկա:

Զարմանալի փաստ. հետագայում չնայած այն հանգամանքին, որ Օլսոնը որոշ ժամանակ եղել է Շվեդիայի ամենահարուստ մարդը, նա մահացել է աղքատության մեջ թողնելով միայն պարտքեր։

Աբսոլյուտ օղու պատմությունը շարունակություն է ստացել միայն 1979 թվականին, երբ շվեդական V&S Vin&Spirit պետական ​​ընկերությունը որոշել է ստեղծել պրեմիում կարգի օղի և այն հասցնել ԱՄՆ շուկա։ Իրավական նկատառումներից ելնելով օղու անվանումը կրճատվել է սովորական «Absolut»-ի, և սկսվել է այդ ապրանքանիշի հզոր գովազդային արշավ։ Այդ օղու շիշը, որն այսօր ճանաչված է որպես արդյունաբերական դիզայնի դասական օրինակ, արժանի է հատուկ ուշադրության։ Նրանք երկար ժամանակ փնտրում էին օղու համար նախատեսված շշի ձևը և, ինչպես հաճախ է պատահում, լուծումը պատահաբար է եկել։ Գունար Բրոմանը, որն այն ժամանակ պատասխանատու էր գովազդային արշավի համար, Ստոկհոլմում շրջելիս հնաոճ իրերի խանութներից մեկում տեսել է մի հին դեղատնային շիշ։ Նրան ապշեցնում է այն, թե ինչպիսի բուն շվեդական տեսք ունի շիշը: Դիզայներների կողմից որոշ աննշան փոփոխություններից հետո շշի այդ դիզայնն ընդունվել է: Աբսոլյուտ օղու մնացած պատմությունն աշխարհում նրա ժողովրդականության կայուն աճի պատմությունն է։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular