ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքն իջնում է բավականին բարձր գների պատճառով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայկական դրամի փոխարժեքը ռուբլու նկատմամբ տարեսկզբից ամրապնդվել է գրեթե 15 %-ով, Հայաստանում հանգիստը թանկացել է մոտավորապես նույնքանով, և մոտավորապես նույնքանով էլ ռուսաստանցիների Հայաստան հանգստանալու մեկնելու ցանկությունն է անկում ապրել նման բարձր գների պատճառով, արձանագրել են akcent.site-ի փորձագետները:

Այս տարվա սեպտեմբերին Հայաստան է այցելել գրեթե 30 հազարով ավելի քիչ զբոսաշրջիկ, քան նախորդ տարվա նույն ամսին։ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով այս ամիս երկիր է մուտք գործել 237 հազար զբոսաշրջիկ, մինչդեռ 2022 թվականի սեպտեմբերին այցելուների թիվը գերազանցել էր 260 հազարը։ Ամենաշատ զբոսաշրջիկներ եղել են Ռուսաստանից (ընդհանուրի 43 %-ը), Վրաստանից (12 %) և Իրանից (8 %)։ Սակայն, չնայած ռուս զբոսաշրջիկների զգալի ներկայությանը, նրանց թիվը 2023 թվականի սկզբից սկսել է նվազել։

Հայաստանում զբոսաշրջային ծառայությունների բարձր գները միակ բացասական գործոնը չեն։ Ռուսաստանի քաղաքացիների համար զբոսաշրջային փաթեթների արժեքը նույնպես զգալիորեն աճել է Ռուսաստանում գների ընդհանուր աճի պատճառով։

Բացի այդ, զբոսաշրջային հոսքի կրճատումը պայմանավորված է  զբոսաշրջային ոլորտը խթանելու Հայաստանի անբավարար ակտիվությամբ։ Մասնավորապես, Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ չի մասնակցում Մոսկվայում անցկացվող MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։ Դա շատ տարօրինակ է, եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանի համար Ռուսաստանը զբոսաշրջության առաջնահերթ շուկան է։ Հայաստանի իշխանությունները մոսկովյան ցուցահանդեսին մասնակցելուց հրաժարվելը բացատրում են նրանով, որ իրենց բոլոր ջանքերն ուղղված են եղել մեկ այլ զբոսաշրջային ֆորումի՝ Գերմանիայի ITB-ին։ Ըստ ամենայնի, նրանք ցանկանում են Հայաստան գրավել եվրոպացի զբոսաշրջիկներին։ Իսկ ռուսները, կարծում են, որ ամեն դեպքում կգան։ Բայց, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ռուսներ արդեն քիչ են գալիս։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular