ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Qatar Airways-ը դադարեցրել է մի շարք թռիչքներ Մերձավոր Արևելքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Qatar Airways-ը դադարեցրել է թռիչքները դեպի Իրաք, Իրան և Լիբանան՝ Իրանի վրա Իսրայելի կողմից սպասվող հարձակման ֆոնին: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

«Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով Qatar Airways-ը անորոշ ժամանակով դադարեցրել է թռիչքները դեպի Իրաք, Իրան և Լիբանան»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։

«Թռիչքները դեպի Հորդանանի մայրաքաղաք Ամման կիրականացվեն միայն ցերեկային ժամերին»,- նշում են ավիաընկերությունից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մեծ քանակությամբ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ կպատասխանի հարձակմանը, երբ հարմար գտնի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular