Qatar Airways-ը դադարեցրել է մի շարք թռիչքներ Մերձավոր Արևելքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆQatar Airways-ը դադարեցրել է թռիչքները դեպի Իրաք, Իրան և Լիբանան՝ Իրանի վրա Իսրայելի կողմից սպասվող հարձակման ֆոնին: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
«Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով Qatar Airways-ը անորոշ ժամանակով դադարեցրել է թռիչքները դեպի Իրաք, Իրան և Լիբանան»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։
«Թռիչքները դեպի Հորդանանի մայրաքաղաք Ամման կիրականացվեն միայն ցերեկային ժամերին»,- նշում են ավիաընկերությունից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մեծ քանակությամբ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ կպատասխանի հարձակմանը, երբ հարմար գտնի: