ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱԿ-ը պատասխանել է Ադրբեջանին․ մանրամասներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւան, 23 հոկտեմբերի

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը

Ամերիկյան «Նյուզվիք» ամսագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը հրապարակել է մի հոդված, որում, փորձելով արդարացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից Ադրբեջանի հրաժարվելը, գրում է.

«Մեր ճանապարհին մնում են հիմնական խոչընդոտներ: Առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է, որը կոչ է անում միացնել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը Հայաստանին։ Այս սահմանադրական ռեւանշիստական պահանջը նախկինում արդեն եղել է խոչընդոտ խաղաղության համար։ 1996 թվականին Հայաստանի այն ժամանակվա նախագահը հրաժարվեց ստորագրել ԵԱՀԿ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը՝ պատճառաբանելով, որ Հայաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս ստորագրել Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչող միջազգային փաստաթուղթ»։

Հաջիեւի ասածը ադրբեջանական ռազմատենչ քարոզչության հերթական մի կեղծիք է։ 1996 թվականին Լիսաբոնում Հայաստանի Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն երկու անգամ է արտահայտել Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրի վերաբերյալ, որով Լեռնային Ղարաբաղին առաջարկվում էր ինքնակառավարման ամենաբարձր կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

1. Առաջին անգամ դա տեղի ունեցավ լիագումար նիստում, երբ նախագահը հայտարարեց. «Մեր խորին համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։ Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990թ. հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991թ. մայիս – հունիս) փորձը ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել»։

2. Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրորդ հայտարարությունը գրանցվել է որպես ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովի պաշտոնական փաստաթղթի երկրորդ հավելված եւ հետեւյալ կերպ է հիմնավորում առաջարկված ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ վետոյի կիրառումը Հայաստանի կողմից. «Հայտարարությունը կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հակասելով ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի որոշմանը, որն այդ լիազորությունը վերապահում է Մինսկի Խմբի Համաժողովին, որը պետք է գումարվի քաղաքական համաձայնության կայացումից հետո»։

3. Սահմանադրությունը, ինչպես բազմիցս հայտարարել ենք անցյալում, Հայաստանի համար այլ սահմաններ չի նախատեսում, քան 1991 թվականի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, ինչը եւս մեկ անգամ հաստատվեց Հայաստանի ՍԴ որոշումով։

Այսպիսով, Ադրբեջանը ակնհայտ սուտ է ներկայացնում միջազգային հանրությանը, փորձելով պատճառաբանել Հայաստանի հետ խաղաղության մերժումը իբր գոյություն ունեցող «սահմանադրական խոչընդոտներով»։ Ցավալի է, որ «Նյուզվիք» ամսագրի նման լուրջ լրատվամիջոցը պատշաճ կերպով չի ստուգել Հաջիեւի պնդումների հավաստիությունը։

Իրական խնդիրը, սակայն, ոչ թե Ադրբեջանի կողմից ներկայացված եւ ցանկության դեպքում հեշտությամբ հերքվող այս կեղծիքն է։ Խնդիրն ավելի շատ Նիկոլ Փաշինյանի ամուլ քաղաքականությունն է, որը պարտավոր էր միջազգային հանրության եւ, մասնավորապես, «Նյուզվիք» ամսագրի ուշադրությանը ներկայացնել Ադրբեջանի սուտը հերքող Հայաստանի պաշտոնական պատասխանը եւ պնդել դրա հրապարակումը։ Փաշինյանական դիվանագիտությունը, սակայն, լռության է մատնել ադրբեջանական կեղծիքը։ Այդպես վարվելով, նա հերթական անգամ, ըստ էության, համերաշխություն է հայտնել Ադրբեջանի վարած կեղծարար քաղաքականությանը։

Նույնը վերաբերվում է նաեւ Խոջալուի «ցեղասպանության» մասին Ադրբեջանի պնդումներին։ Այն ժամանակ նույնպես Հայ Ազգային Կոնգրեսը ստիպված իր վրա էր վերցրել Հայաստանի իշխանությունների գործառույթը եւ ներկայացրել ադրբեջանական կեղծարար քարոզչությունը հերքող ապացույցները։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular