Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱԿ-ը պատասխանել է Ադրբեջանին․ մանրամասներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւան, 23 հոկտեմբերի

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը

Ամերիկյան «Նյուզվիք» ամսագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը հրապարակել է մի հոդված, որում, փորձելով արդարացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից Ադրբեջանի հրաժարվելը, գրում է.

«Մեր ճանապարհին մնում են հիմնական խոչընդոտներ: Առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է, որը կոչ է անում միացնել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը Հայաստանին։ Այս սահմանադրական ռեւանշիստական պահանջը նախկինում արդեն եղել է խոչընդոտ խաղաղության համար։ 1996 թվականին Հայաստանի այն ժամանակվա նախագահը հրաժարվեց ստորագրել ԵԱՀԿ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը՝ պատճառաբանելով, որ Հայաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս ստորագրել Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչող միջազգային փաստաթուղթ»։

Հաջիեւի ասածը ադրբեջանական ռազմատենչ քարոզչության հերթական մի կեղծիք է։ 1996 թվականին Լիսաբոնում Հայաստանի Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն երկու անգամ է արտահայտել Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրի վերաբերյալ, որով Լեռնային Ղարաբաղին առաջարկվում էր ինքնակառավարման ամենաբարձր կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

1. Առաջին անգամ դա տեղի ունեցավ լիագումար նիստում, երբ նախագահը հայտարարեց. «Մեր խորին համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։ Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990թ. հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991թ. մայիս – հունիս) փորձը ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել»։

2. Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրորդ հայտարարությունը գրանցվել է որպես ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովի պաշտոնական փաստաթղթի երկրորդ հավելված եւ հետեւյալ կերպ է հիմնավորում առաջարկված ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ վետոյի կիրառումը Հայաստանի կողմից. «Հայտարարությունը կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հակասելով ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի որոշմանը, որն այդ լիազորությունը վերապահում է Մինսկի Խմբի Համաժողովին, որը պետք է գումարվի քաղաքական համաձայնության կայացումից հետո»։

3. Սահմանադրությունը, ինչպես բազմիցս հայտարարել ենք անցյալում, Հայաստանի համար այլ սահմաններ չի նախատեսում, քան 1991 թվականի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, ինչը եւս մեկ անգամ հաստատվեց Հայաստանի ՍԴ որոշումով։

Այսպիսով, Ադրբեջանը ակնհայտ սուտ է ներկայացնում միջազգային հանրությանը, փորձելով պատճառաբանել Հայաստանի հետ խաղաղության մերժումը իբր գոյություն ունեցող «սահմանադրական խոչընդոտներով»։ Ցավալի է, որ «Նյուզվիք» ամսագրի նման լուրջ լրատվամիջոցը պատշաճ կերպով չի ստուգել Հաջիեւի պնդումների հավաստիությունը։

Իրական խնդիրը, սակայն, ոչ թե Ադրբեջանի կողմից ներկայացված եւ ցանկության դեպքում հեշտությամբ հերքվող այս կեղծիքն է։ Խնդիրն ավելի շատ Նիկոլ Փաշինյանի ամուլ քաղաքականությունն է, որը պարտավոր էր միջազգային հանրության եւ, մասնավորապես, «Նյուզվիք» ամսագրի ուշադրությանը ներկայացնել Ադրբեջանի սուտը հերքող Հայաստանի պաշտոնական պատասխանը եւ պնդել դրա հրապարակումը։ Փաշինյանական դիվանագիտությունը, սակայն, լռության է մատնել ադրբեջանական կեղծիքը։ Այդպես վարվելով, նա հերթական անգամ, ըստ էության, համերաշխություն է հայտնել Ադրբեջանի վարած կեղծարար քաղաքականությանը։

Նույնը վերաբերվում է նաեւ Խոջալուի «ցեղասպանության» մասին Ադրբեջանի պնդումներին։ Այն ժամանակ նույնպես Հայ Ազգային Կոնգրեսը ստիպված իր վրա էր վերցրել Հայաստանի իշխանությունների գործառույթը եւ ներկայացրել ադրբեջանական կեղծարար քարոզչությունը հերքող ապացույցները։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան

Ղազախստանի նախագահը ցրել է կառավարությունը Հայաստանի 6,7% տնտեսական աճը չարժե գերագնահատել. Տնտեսագետ Աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռի՝ Airbus A380-ի վերելքն ու անկումը Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն նույնքան թանկացել է Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց Ջուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ծխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցված են․ hարվածները Կիևին շարունակվում են․ Պեսկով «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցն ամերիկյան հայտարարելը ցնդաբանnւթյուն և հալյnւցինացիա է․ Իրանի ԱԳ փոխնախարար Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի 956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆորմուլա–1 ավտոմրցաշարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Երկու գործոն կառանձնացնեմ, որոնք հաղթանակի գրավականն էին․ Տուլիպա Նեպալը մերժել է օտարերկրյա փրկարարների՝ ջրհեղեղից հետո օգնություն ցուցաբերելու առաջարկները Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ «Սերգեյ Պերմինով. Հայաստանի վարչապետի հայտարարությունները հաստատում են նրա մտադրությունը կրճատելու Ռուսաստանի հետ համագործակցությունը»Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ուկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Ոչնչացվել է 512 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ «Որքանո՞վ է Հայաստանը կախված Ռուսաստանից միգրացիայի հարցում»Գազ չի լինի մինչեւ վաղը ժամը 21։00-ն 89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը Չաշխատող մայրերը 172.698 դրամ ստանում են առանց դիմում ներկայացնելու. ինչպե՞ս է դա աշխատում Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից Օսմանյան թուրքերի զորքը  գրավել է Բելգրադը. պատմության այս օրը (օգոստոս 28)Վթար է. ջուր չի լինելու Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ ֆուտզալի ՉԼ-ում Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց. «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճելԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեց
Ամենադիտված