ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալիևը վշտեցրել է Փաշինյանին. դժվար ընտրություն և արտահերթ ընտրություններ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը հավատարիմ է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության հասնելուն և չի ցանկանում, որ համաձայնագիրն ընկալվի որպես բացառապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրված։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը գերմանական Berliner Zeitung թերթին տրված հարցազրույցում, գրում է eadaily.com-ը։ Ավելին, Ադրբեջանն ակտիվացրել է իր տեղեկատվական արշավը Հայաստանը ներկայացնելով որպես խաղաղության գործընթացի «արգելակող»։ Բաքվի այս բոլոր գործողություններից կարելի է զգալ, որ նրանք փորձում են Երևանի վրա գցել ամենակարճ ժամանակում խաղաղության հասնելու սեփական չցանկանալը։

Այսինքն Ալիևը հստակ ազդակ է ուղարկում Փաշինյանին, որ չպետք է հույս դնել մինչև 2026 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ խաղաղության ստորագրման վրա։ Այսինքն Հայաստանի ղեկավարը պետք է մնա իշխանության ղեկին, որպեսզի Ադրբեջանը ստանա որոշակի հաստատում, որ հաշտություն է կնքում «ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»։ Այսպիսով, խաղաղության հեռանկարը կարող է հետաձգվել մինչև 2027 թվականը։

Փաշինյանը կարող է արագացնել գործընթացը որոշելով արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն իրադարձությունների զարգացման նման սցենարին դժվար է հավատալ։ Հայաստանի վարչապետը ներկայումս չունի ազդեցիկ փաստարկներ և ներքաղաքական անմիջական պատճառներ «նախահարձակման» համար: Ընդդիմությունն առիթը բաց չի թողնի դա որակել որպես Ալիևի թելադրանքով ընդունված հերթական «պարտվողական» որոշում։ Բացի այդ, արտահերթ ընտրությունների ուղղությամբ Փաշինյանի ցանկացած քայլ մեծ ներքաղաքական ռիսկեր է պարունակում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։ Վարչապետի քաղաքական ասոցիացիայի և անձամբ կառավարության ղեկավարի ներկայիս վարկանիշը, ըստ վերջին հարցումների, չի գերազանցում 15 %-ը։ Մյուս քաղաքական ուժերը ևս մեծ վստահություն չեն վայելում քաղաքացիների շրջանում, սակայն ընդդիմությունը, արտահերթ ընտրությունների քարոզարշավի դեպքում, լուրջ հնարավորություններ կունենա շրջել իրավիճակը և ընտրողներից ավելի մեծ աջակցություն ստանալ, քան ունի ներկայումս Ազգային ժողովում։

Արտահերթ ընտրությունների դեպքում Փաշինյանը պարզապես վտանգում է ստանալ վատ ներքաղաքական կոնֆիգուրացիա, ընդհուպ մինչև կոալիցիոն կառավարություն ստեղծելու անհրաժեշտությունը, կամ էլ, ինչ ավելի վատ է, անվերջանալի ընտրությունների շարանի մեջ ընկնելը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular