ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը եկել էր իր գինիները գովազդելու VitiVini-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 VitiVini 2024-ի ավելի քան 200 ցուցադրողների թվում առանձնանում էր մեկ տաղավար: Փարիզի և Երևանի համագործակցության նպատակով հայ գինեգործներ էին հրավիրվել ներկայացնելու իրենց արտադրանքը, գրում է lunion.fr-ն։

Կանոնից բացառություն պետք է լինի: VitiVini (2024 թ. հոկտեմբերի 15-18) ցուցահանդեսը, որը նվիրված էր պրոֆեսիոնալ գինեգործության մասնագետներին, ավարտվել է հիշողություններ թողնելով Հայաստանի մասին։ Հնարավոր է եղել բացահայտել, որ Թուրքիայի և Իրանի միջև խրված նախկին խորհրդային մի հանրապետություն աշխարհի հնագույն գինի արտադրողներից է: «Արդեն 6500 տարի»,- հիշեցրել է Հայաստանի պատվիրակության անդամ Անուշ Հովնանյանը։ Եվ դա այդ երկիրը դարձնում է գինու օրրան: «Ավանդույթը գալիս է Նոյան տապանից, երբ հայրապետն Արարատ լեռան վրա խաղողի այգի տնկեց։ Հնագիտական պեղումներով հայտնաբերվել են այդ ժամանակաշրջանի ամֆորաներ։ Դրանք օգտագործվում էին գինիներ պահելու համար»,- շարունակել է նա։ Փոքր Կովկասի այդ երկրում պաշտոնապես կա 357 խաղողի տեսակ։ Կամ գուցե ավելին... Մոտ տասնհինգ արտադրողների ընտրանին էր ցուցահանդեսում: «Հայաստանում մենք արտադրում ենք հանգիստ գինիներ, ինչպես նաև որոշ փրփրուն գինիներ»,- պատմել է Անուշ Հովնանյանը։

«VitiVini»-ի 13-րդ ցուցահանդեսում Հայաստանի ներկայությունը մենք պարտական ենք Ֆրանսիայի և այդ երկրի միջև 2021 թվականին ստորագրված համաձայնագրին։ Այդ հանաձայնագրով ստեղծվել է «Ճանապարհային քարտեզ 2021-2026» տարօրինակ անունով հանձնաժողով, որն աշխատում է երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար, օրինակ կայուն զարգացում, կրթություն, Ֆրանկոֆոնիա և տնտեսություն, գինին ևս իր տեղն է գտել այնտեղ:

 «Մենք փոխել ենք մեր գործելակերպը և ստեղծել ընդհանուր հետազոտական ծրագիր, - բացատրել է «Ճանապարհային քարտեզ 2021-2026»-ի կոմիտեի գլխավոր պատվիրակ Սերժ Խևասյանը,- մենք պետք է ուսումնասիրենք բիոխաղողագործությունը: Ֆրանսիացիները Հայաստանում հաստատվել են գինի արտադրելու նպատակով։ Ֆրանսիայի հետ համագործակցությունը բնական է: Ընդ որում հիմա մենք այստեղից էլ գնում ենք մեր տակառները, քանի որ Ղարաբաղից արդեն չենք կարող դրանք ձեռք բերել»: Բանն այն է, որ այդ տարածքն Ադրբեջանը հիմա անեքսիայի է ենթարկել:

Տեղեկատվության համար: Հայաստանը վերջին շուրջ երեսուն տարում վերականգնում է իր գինու ավանդույթը և տարեկան արտադրում է 12 միլիոն լիտր գինի։ Խորհրդային տարիներին արտադրությունը կենտրոնացած էր կոնյակի վրա։ Այդպես էր որոշում Մոսկվան իր հնգամյա ծրագրերում։ «Մեզ համար դա կոնյակ էր։ Գինին Վրաստանն էր, իսկ Ուկրաինայինը ցորենը։ Ամեն ինչ որոշված էր։ Ամեն ինչ ծրագրված էր,- ամփոփել է Սերժ Խևասյանը,- բայց այն պահից երբ մենք անկախ դարձանք, հայկական գինին հաճախ է դասվում աշխարհի լավագույն գինիների 10 կամ 15-ակում»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular