ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 մլն դրամ և նույնքան արժողությամբ էլ ոսկյա զարդեր են գողացել. մեղադրում են պարեկներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 20-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հոկտեմբերի 21-ին, ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն է ահազանգել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ 23-ամյա Ս. Ք.-ն և հայտնել, որ իրենց տանից գողություն է կատարվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նշան Հախնազարյանի գլխավորությամբ։ Արդեն տեղում Ս. Ք.-ն հայտնել է, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:45-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Մյասնիկյան գյուղի Մովսեսաշեն թաղամասում գտնվող տան ճաղավանդակը պոկել են, այնուհետև բացել եվրոպատուհանը, մտել ներս և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը, իսկ զգեստապահարանից գողացել են դրամապահոցը, որի մեջ եղել են մոտ 300 հազար ՀՀ դրամի 500-դրամանոց մետաղադրամներ։Դեպքի մասին ոստիկանության Բաղրամյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական վարչությունում «բնակարանային գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Ք.-ն իր ընտանիքի անդամների հետ մասնակցելիս են եղել հարսանյաց արարողության ու վերադառնալով տուն՝ հայտնաբերել են տունը թալանված։ Չհրկիզվող պահարանում էլ եղել են 10 մլն դրամ և 10 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժածի հարազատները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Եթե գյուղում թաղային ու պարեկ չեն բարեհաճում օրը գոնե մեկ ժամ երևան, բա վիճակն էս պիտի լինի։

Էդքան պարեկներ նշանակեցին, բա ձևի համար գոնե մի հատ պարեկ չլինե՞ր գյուղում։

Հետո էլ ասում են, թե պարեկներին հանձնարարվել է, որ գյուղերում, անգամ ծայրամասերում ծառայություն կատարեն, իսկ մեր Արմավիրի պարեկներին երևի մենակ մտահոգում են Արմավիր ու Վաղարշապատ քաղաքները, իսկ գյուղերում չեն էլ բարեհաճում օրը գոնե մի քանի ժամ ծառայություն կատարեն։

Էլի ենք ասում, եթե պարեկներ «ֆռային», կվախենային գողություն կատարել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular