Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

10 մլն դրամ և նույնքան արժողությամբ էլ ոսկյա զարդեր են գողացել. մեղադրում են պարեկներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 20-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հոկտեմբերի 21-ին, ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն է ահազանգել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ 23-ամյա Ս. Ք.-ն և հայտնել, որ իրենց տանից գողություն է կատարվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նշան Հախնազարյանի գլխավորությամբ։ Արդեն տեղում Ս. Ք.-ն հայտնել է, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:45-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Մյասնիկյան գյուղի Մովսեսաշեն թաղամասում գտնվող տան ճաղավանդակը պոկել են, այնուհետև բացել եվրոպատուհանը, մտել ներս և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը, իսկ զգեստապահարանից գողացել են դրամապահոցը, որի մեջ եղել են մոտ 300 հազար ՀՀ դրամի 500-դրամանոց մետաղադրամներ։Դեպքի մասին ոստիկանության Բաղրամյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական վարչությունում «բնակարանային գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Ք.-ն իր ընտանիքի անդամների հետ մասնակցելիս են եղել հարսանյաց արարողության ու վերադառնալով տուն՝ հայտնաբերել են տունը թալանված։ Չհրկիզվող պահարանում էլ եղել են 10 մլն դրամ և 10 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժածի հարազատները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Եթե գյուղում թաղային ու պարեկ չեն բարեհաճում օրը գոնե մեկ ժամ երևան, բա վիճակն էս պիտի լինի։

Էդքան պարեկներ նշանակեցին, բա ձևի համար գոնե մի հատ պարեկ չլինե՞ր գյուղում։

Հետո էլ ասում են, թե պարեկներին հանձնարարվել է, որ գյուղերում, անգամ ծայրամասերում ծառայություն կատարեն, իսկ մեր Արմավիրի պարեկներին երևի մենակ մտահոգում են Արմավիր ու Վաղարշապատ քաղաքները, իսկ գյուղերում չեն էլ բարեհաճում օրը գոնե մի քանի ժամ ծառայություն կատարեն։

Էլի ենք ասում, եթե պարեկներ «ֆռային», կվախենային գողություն կատարել»։

ԵՄ քաղաքացիները դատի են տվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ բնակության կարգավիճակից զրկելու պատճառովՕձուն գյուղի խաչմերուկում բшխվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահասԻրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. ԹրամփՎերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. ԱրաղչիՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանԱրարատի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացումՈ՛չ գոլերը, ո՛չ էլ տիտղոսները․ Ռիո Ֆերդինանդը նշել է Ռոնալդուի կարիերայի ամենամեծ նվաճումըԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրանՃապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԳերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. ՊիստորիուսՎարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումներըԲարսելոնան պատրաստ է բաժանվել երկու առաջատարներից՝ պաշտպանությունը փրկելու համարՄեծ Բրիտանիան ուղեծիր է դուրս բերել իր երկրորդ ռազմական արբանյակըՎաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտելԵղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվումՄոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԱյնտեղ, որտեղ ուկրաինացիները խաբվեցին, հայերը գործ չունեն. Բայց սա միայն տեսականորեն, գործնականում ամեն ինչ այլ էՍպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի՝ 3-5 աստիճանովԹեհրանը հանել է հրթիռների հեռահարության վրա դրված սահմանափակումներըՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինԿարապետյան. 102-րդ ռազմաբազային հասցված հարվածը կլինի հարված Ռուսաստանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Փաշինյանի խուճապն է պատռճառ համարում կուսակցության առաջնորդների ճնշումների համարԳազի ներմուծումը Հայաստան. Կկատարվի՞ դիվերսիֆիկացման երազանքըՀայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Սա պատերազմ չէ․ չի կարող պшտերազմ լինել, երբ 5 ամիս ոչ ոք չի տուժում․ Թրամփը՝ Իրանի մասինԵրևանում 57-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Mercedes EQS»-ով բшխվել է 3 «Kia»-ների, «LiXiang»-ի, ապա՝ շինհրապարակում կայանված տեխնիկային․ կան վիրшվորներԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը տեխնիկական խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համարՌուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ ուզում են համաձայնության գալ․ ԹրամփԵրեք քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»Ես լսել եմ Դեմոկրատական կուսակցությունից, որ նրանք մեր կողքին են․ ԶելենսկիԱնսպասելի ինքնալուծարվել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ «Ագրոբանկ»-ը. պատմության այս օրը (Նոյեմբերի 7)Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Վրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ՌԴ–ն Հայաստանին կապող ավտոճանապարհինՋուր չի լինելու մինչեւ 20:00-ն«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալ
Ամենադիտված