ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում հայտարարել են՝ միջուկային դոկտրինը չեն փոփոխի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը վերահաստատում է, որ շարունակելու է զանգվածային ոչնչացման զենքի չկիրառման քաղաքականությունը, հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ  Բաղային։

«Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության համաձայն՝ վճռականորեն մերժվում է զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը։ Իրանի միջուկային դոկտրինը փոփոխության ենթարկելու վերաբերյալ քննարկումները իրանական ու միջազգային մամուլում ոչ մի ազդեցություն չունեն այս դիրքորոշման վրա, և Իրանը կշարունակի վարել զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը մերժող քաղաքականություն»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նրա ճեպազրույցը հեռարձակվել է IRIB հեռտուստաընկերությամբ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին իրանցի 39 պատգամավորներ պաշտոնական նամակ էին հղել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ խնդրելով վերանայել ազգային պաշտպանական դոկտրինը  և թույլ տալ միջուկային սպառազինություն մշակել։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular