Իրանում հայտարարել են՝ միջուկային դոկտրինը չեն փոփոխի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը վերահաստատում է, որ շարունակելու է զանգվածային ոչնչացման զենքի չկիրառման քաղաքականությունը, հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության համաձայն՝ վճռականորեն մերժվում է զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը։ Իրանի միջուկային դոկտրինը փոփոխության ենթարկելու վերաբերյալ քննարկումները իրանական ու միջազգային մամուլում ոչ մի ազդեցություն չունեն այս դիրքորոշման վրա, և Իրանը կշարունակի վարել զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը մերժող քաղաքականություն»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նրա ճեպազրույցը հեռարձակվել է IRIB հեռտուստաընկերությամբ։