ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … դահուկացատկ

ՖՈՏՈ

Դահուկացատկն առաջին անգամ հայտնվել է Նորվեգիայում 19-րդ դարում և իր ծագմամբ պարտական է լեռնադահուկային մրցումների կազմակերպման նորվեգական հանրաճանաչ ավանդույթին: Թելեմարկ նահանգն է համարվում ցատկահարթակից դահուկացատկի ծննդավայրը։ Հենց այնտեղ է 1840 թվականին ցատկահարթակ կառուցվել և այնտեղ են անցկացվել դահուկացատկի մրցույթներ։ ժամանակի ընթացքում վայրէջքի գոտին է աստիճանաբար արդիականացվել, սկզբում այն ​​հարթեցվել է, այնուհետև թռիչքի միջակայքն ընդլայնելու համար վայրէջքի գոտին արվել է անկյան տակ։

1862 թվականին է Տրիսիլում տեղի ունեցել առաջին փաստագրված դահուկացատկի մրցույթը։ 1868 թվականին հայտնվել է առաջին գրանցված արդյունքը՝ 19 մետր։

Միջազգային մրցումներ սկսվել են անցկացվել 1901 թվականից: Այն ժամանակ «Հյուսիսային խաղերի» շրջանակներում անցկացվում էին «թռչող դահուկորդների» մրցումներ։ Հետո 1920 թվականին ստեղծված Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան իր հովանու ներքո սկսել է կազմակերպել այդ ձմեռային մարզաձի աշխարհի առաջնություններ, և 1924 թվականից դահուկացատկը ներառվել է ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում։

Երկար ժամանակ նորվեգացի ցատկորդներն են եղել Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների անվիճելի չեմպիոնները։ Նրանց «աերոդինամիկ» ոճով թռիչքն անպարտելի էր։ Հետագայում Ֆինն դահուկացատկորդներն են չեմպիոն դարձել 1952 թվականին, իսկ 1964 թվականից ի վեր այդ կարգում ոչ մի հեգեմոն երկիր չկա։ Այդ սպորտաձևը սկսել է մեծ ժողովրդականություն  վայելել ամբողջ աշխարհում, և ավելի ու ավելի տաղանդավոր դահուկացատկորդներ են հայտնվել Ավստրիայից, Ճապոնիայից, Գերմանիայից և այլ երկրներից:

1989 թվականին Յան Բոկլևը (Շվեդիա) դահուկներով ցատկի նոր տեխնիկա է հորինել: Այդ շվեդ դահուկացատկորդուհին օգտագործել է V-աձև թռչելու ոճ: Դա ավելացրել է թռիչքը հեռահարությունը 10-20 %-ով, ինչը պայմանավորված է ցատկողի աճող աերոդինամիկ հոսքով: Այսօր դա դահուկացատկի ամենատարածված տեխնիկան է: Նոր ոճի կիրառումը հնարավորություն է տվել թռչել ավելի քան 200 մ:

1995 թվականին նորվեգացի Բրեդեսենը դարձել է ամենաերկար թռիչքի ռեկորդակիր ցատկելով 209 մետր։ 2005 թվականին աշխարհի առաջնությունում նորվեգացի Բյորն Ռամորենն է հաղթել 239 մ-ով:

Ժամանակի ընթացքում նաև մրցույթների կանոններն են փոփոխվել: Երկար ժամանակ մրցաշարերն անցկացվում էին ստանդարտ 70 մետրանոց ցատկահարթակի վրա։ 1962 թվականին լրացուցիչ մտցվել են ցատկեր 90 մետրանոց ցատկահարթակից։

1982 թվականին անհատական ​​մրցումներից բացի սկսվել են անցկացվել նաև թիմային մրցումներ։ Դա մրցումներին ավելացրել է դիտարժանություն և ավելացրել է հանդիսատեսների թիվը:

1990 թվականից թռիչքների շրջանակն է ավելացվել, սկսել են  իրականացվել ցատկեր 90 և 120 մետրանոց ցատկահարթակներից: Ընդ որում կանանց մրցումներն են սկսել գրավել ավելի ու ավելի շատ երկրպագուների: ֆեդերացիան առաջին անգամ կանանց թույլ է տվել մասնակցել դահուկացատկի 2009 թվականին դահուկային սպորտի աշխարհի առաջնությունում:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular