ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը շարունակում է ռուսական ներդրումների կարիքը ունենալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ, «Accents» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Անտոն Չաբլինը խոսել է ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի քննարկած որոշ թեմաների մասին, գրում է Choice-naroda.org-ը։


Ըստ նրա հանդիպման առանցքային հարցերից է եղել Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի վերահսկողությունը հայ սահմանապահներին փոխանցելու հարցը։ Հիշեցնենք, որ կողմերը պայմանավորվել են, որ 2025 թվականի հունվարի 1-ից հայկական սահմանապահ զորքերը կմասնակցեն սահմանների պաշտպանությանը, իսկ Իրանի հետ սահմանի անցակետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի հայկական ուժերի կողմից։ Նաև հիշենք, որ հուլիսի 31-ից ռուս սահմանապահներն են պաշտոնապես լքել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի անցակետը։


Այդ ամենը կարող է հեռահար հետևանքներ ունենալ ռուս-հայկական հարաբերությունների վրա։ Մի կողմից սահմանի նկատմամբ վերահսկողության փոխանցումը վկայում է Հայաստանի անկախության ամրապնդման մասին։ Դա նշանակում է, որ Երևանը ստանձնում է իր սահմանները պաշտպանելու ողջ պատասխանատվությունը առանց դրսի օգնության վրա հույս դնելու։ Դա կարևոր քայլ է երկրի ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ։ Մյուս կողմից, այդ քայլը կարող է դիտվել նաև որպես Հայաստանում Ռուսաստանի դերի փոփոխություն։ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորն է 1991 թվականի անկախացումից ի վեր։ Սակայն վերջին տարիներին Հայաստանը քայլեր է ձեռնարկում իր անվտանգության հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Դա ներառում է հարաբերությունների ամրապնդում այլ այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և նույնիսկ Հնդկաստանը: Սահմանի վերահսկողության փոխանցումը այդ միտման մի մասն է:

Այնուամենայնիվ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը և երկրում մի շարք խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացնում։ Դժվար թե սահմանային վերահսկողության փոխանցման արդյունքում երկու երկրների տնտեսական հարաբերությունները էապես փոխվեն։ Ռուսաստանը կշարունակի շահագրգռված լինել Հայաստանի հետ ամուր տնտեսական կապերի պահպանմամբ, իսկ Հայաստանը կշարունակի ունենալ ռուսական ներդրումների և նրա հետ առևտրի կարիքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular