ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանը հավանություն է տվել Հայաստանին Pralay քվազիբալիստիկ հրթիռների մատակարարմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական թույլտվություն է տվել Հայաստան արտահանելու Pralay քվազիբալիստիկ հրթիռներ։ Ինչպես նշում է հնդկական Alpha Defense պորտալը, այդ որոշումը բարեկամ երկրի հետ գործարք կնքելու առաջին քայլն է։ Թեև Հայաստանի պաշտպանության նախարարությունից պաշտոնական հաստատում դեռևս չի ստացվել, սակայն անուղղակի ապացույցները վկայում են այդ հրթիռները մատակարարելու Հնդկաստանի պատրաստակամության մասին, գրում է avia.pro-ն։

Իրավիճակին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ մոտ ապագայում կարող է կնքվել Հայաստանին Pralay հրթիռների մատակարարման գործարքը։ Նման հրթիռներ վաճառելու պլանների մասին ավելի վաղ հայտնել էր Indian Defense Research Wing հրատարակությունը, որը պնդել էր, որ Հնդկաստանն արդեն բանակցություններ է սկսել մատակարարումների վերաբերյալ և պատրաստվում է վերջնական տեսքի բերել պայմանագիրը: Սակայն այդ հրթիռների տեղափոխումը Հայաստան զերծ չէ որոշակի իրավական ու տեխնոլոգիական սահմանափակումներից։ Հնդկաստանը պարտավորվել է չարտահանել ավելի քան 300 կիլոմետր հեռահարությամբ և 500 կիլոգրամից ավելի կշռող մարտագլխիկներով հրթիռներ, դա սահմանված է սպառազինությունների արտահանման վերահսկման միջազգային համաձայնագրերով։ Այս առումով, ըստ Alpha Defense կայքի, Հնդկաստանը ակտիվորեն աշխատում է ադապտացնել Pralay հրթիռները կրճատված հեռահարության և մարտագլխիկի քաշին, որպեսզի կատարեն այդ պարտավորությունները:

Pralay հրթիռը քվազիբալիստիկ է, այն արդյունավետորեն խոցում է ինչպես անշարժ, այնպես էլ շարժվող թիրախները: Նրա հիմնական առավելությունը մեծ արագությունն է և հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերը շրջանցելու ունակությունը, ինչը նրան չափազանց օգտակար է դարձնում ժամանակակից մարտավարության մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular