ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Երևանում. հաստաբուն ծառն արմատից տապալվել ու ընկել է «BMW X3»-ի ու «Nissan»-ի վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բայրոնի 4 շենքի մոտ հաստաբուն ծառը արմատից պոկվել ու ընկել է ավտոմեքենաների վրա:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:  

Պարեկները սահմանազատել են տարածքը և օպերատիվորեն ժամանած Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կենտրոնի աշխատակիցները ժամանել են և բենզինային սղոցով ծառը հեռացրել են ավտոմեքենաների վրայից:

 Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանումունքի տեսուչի գլխավորությամբ:  Այս պահին տեսուչը արձանագրում և բացատրություն է վերցնում վնասված «BMW X3»-ի և «Nissan»-ի վարոդներից:  

Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:Թե ով է արդյոք փոխհատուցելու քաղաքացիների կրած վնասը՝ հայտնի չէ, քաղաքացիներն էլ նշում էին, որ նշված ծառը հեռացնելու համար բազմաթիվ անգամ ահազանգել են Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Կենտոնի թաղապետարան, սակայն ոչ մի օգուտ:  

Բնակիչներն ասում էին, որ եթե ժամանակին ծառը հեռացվեր, որը ամբողջությամբ փտած էր, այսօր այս դեպքը չէր լինի:Երջանիկ պաատահականություն է, որ տապալման ժամանակ հետիոտներ անցնելիս չեն եղել: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular