ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղազարյանի ելույթը ես կորակեմ որպես քաղաքական բարոյականություն, վերադառնալու ճիչեր ու բոցեր․ Պարույր Հայրիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ մի քանի օր է, ինչ հայկական մամուլում շարունակում է շրջանառվել Հովիկ Աղազարյանի՝ օրերս Ազգային ժողովում դրսևորած պահվածքը։ Այս ամենի շուրջ Lurer.com-ը պարզաբանումներ է փորձել ստանալ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանից։

«Աղազարյանին բավական վաղուց եմ ճանաչում։ Տարբեր քաղաքական ուժերի հետ է եղել ժամանակին։ Ընդհանրապես, ինքը փորձում էր պահել կոռեկտության սահմանները։ Էնպես, որ վերջին շրջանում ՔՊ-ի հետ աշխատելով՝ ես ինքս շատ լավ գիտեմ, որ նա բավական զգուշավորությամբ էր հանդես գալիս, բայց այդ վերջին ելույթը ես կորակեմ՝ որպես քաղաքական  բարոյականություն վերադառնալու ճիչեր ու բոցեր։ Ինձ համար դա բավական հետաքրքրական էր, քանի որ վաղուց Աղազարյանն էդպես մտահոգությամբ հանդես չէր եկել, որ մենք հավերժ չենք և վաղը պետք է այսպիսի բան լինի։

Այսինքն, խոսում էր այն, ինչի մասին ես խոսելիս մշտապես նշում եմ, որ լավ օրենքներն հայրենիքի համար պետք չեն գալիս այն ժամանակ, երբ դու իշխանություն ունես։ Մոտավորապես այդ ոգին էր տիրում իր ելույթի մեջ։ Հետո, քանի որ մնացյալին ես մանրամասն ծանոթ չեմ՝ ուղղակի կծկտուր չեմ կարող ասել։

Օրինակ՝ ինքը շատ հստակ ասում էր․ «Ինձ մեղադրում են, որ ես որդուս համար քո մոտ մարդ եմ ուղարկել»։ Էդտեղ ես գտնում էի, որ ինքը շատ հստակ էր արտահայտվում, բայց պատասխանն ինչպիսի՞ն էր՝ չիմացա։ Ընդհանրապես, անշնորհակալ գործ է որևէ երևույթի մասին խոսել՝ առանց մանրամասնություններին ծանոթ լինելու։ Դրա համար ես խոսեցի այն բանի մասին, որը տեսանելի է ակնհայտորեն և ինձ համար  լավ էր։ Որևէ մարդու, անգամ որևէ սխալական մարդու  (Աղազարյանին նկատի չունեմ այս դեպքում) դրական դրսևորումները՝ ես համարում եմ որպես ճիշտ ճանապարհ փնտրող մարդու որոնումներ»,-նշել է մեր զրուցակիցը։

Դիանա Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular