ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժնևում զարգացումները ՀՀ օգտին չեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շաբաթներ շարունակ գործող իշխանությունները տարփողում էին, որ Ժնևում ընթացող Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում կայանալու է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Կառույցի խոսնակ Թոմաս Ֆիցսիմոնն ասել էր, որ Սիմոնյանն ու Գաֆարովան կքննարկեն տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը։ Վերջին պահին հանդիպումը չեղարկվել է, ադրբեջանական կողմը հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից։ Գաֆարովան, փոխարենը, այլ հանդիպումներ էր ունեցել, այդ թվում՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ, քննարկել էին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցերը։

Քուրթուլմուշը դրանից հետո հանդիպում էր ունեցել Ալեն Սիմոնյանի հետ։ X-ի իր էջում Հայաստանի Ազգային ժողովի նախագահը գրել է, թե քննարկել է Հարավային Կովկասում ու տարածաշրջանում խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր։ Նա նաև տեղեկացրել է, որ Քուրթուլմուշին է ներկայացրել Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են հետագայում շարունակել իրենց շփումները։ Ադրբեջանի վարքը հասկանալի է, այդ երկիրը մերժում է ՀՀ առաջարկած խաղաղության ծրագրերը, ակտիվորեն պատրաստվում պատերազմի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ վերստին հայտարարել է՝ Հայաստանի տարածքում ԵՄ-ի դիտորդական առաքելության գործունեությունն անընդունելի է և անվստահություն է առաջացնում Բաքվի և Բրյուսելի միջև հարաբերություններում։

Ադրբեջանի առաջնորդը եվրոպացի դիտորդների գործունեությունն անվանել է «հեռադիտակային դիվանագիտություն»։ «Ո՞րն էր առաքելության ժամկետը երկարաձգելու, նրանց թվաքանակն ավելացնելու անհրաժեշտությունն՝ այն էլ առանց Բաքվի հետ խորհրդակցելու», - Բաքվում ընդունելով Բելգիայի նորանշակ դեսպան Ժյուլիեն դե Ֆրեպոնի հավատարմագրերը՝ հայտարարել է Ալիևը, միևնույն ժամանակ հայկական կողմին մեղադրելով «բրյուսելյան հարթակից» փախչելու մեջ։ Բաքուն բոլոր միջոցներով միջազգային հանրության մոտ տպավորություն է ստեղծում, թե հայկական կողմն ապակառուցողական է տրամադրված՝ հարձակման լեգիտիմ հիմքեր ստեղծելու նպատակով, իսկ Հայաստանի գործող իշխանությունները, հերքելու, Ադրբեջանի վարքը միջազգային հանրությանը նեկայացնելու փոխարեն, ընդհակառակը, նպաստում են նոր ռազմական էսկալացիային։

Ալիտա Ամիրյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular