ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս սահմանապահները լքում են Հայաստան-Իրան սահմանի անցակետը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի 2025 թվականի հունվարի 1-ից հայ սահմանապահները ռուսների հետ համատեղ կպահպանեն Իրանի և Թուրքիայի հետ սահմանները։  Միաժամանակ ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս են բերվելու հայ-իրանական միակ սահմանային անցակետից, նրանց փոխարինելու են հայ գործընկերները։ Պաշտոնական Երևանը միաժամանակ պարզաբանել է, որ ռուս սահմանապահները սեփական նախաձեռնությամբ են լքում անցակետը։ Ի՞նչ է կանգնած նման սահմանային տեղաշարժի հետևում հաշվի առնելով այն, որ այդ անցակետը գտնվում է Հյուսիս-Հարավ միջանցքի ճյուղերից մեկում։ Հարցին անդրադարձել է iarex.ru լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

«Հիշեցնեմ, որ սահմանային անվտանգության ապահովման գործում ներգրավված կարևորագույն կառույցներից մեկը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանային ծառայությունն է։ Այն բաղկացած է չորս սահմանապահ ջոկատներից, որոնք տեղակայված են Արտաշատ, Գյումրի, Մեղրի և Արմավիր քաղաքներում։ Այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետը ներկայացրեց «Աշխարհի խաչմերուկ» ծրագիրը, որն առաջարկեց որպես այլընտրանք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքին, Երևանից հայտարարություններ հնչեցին, որ այդ հաղորդակցությունը գործելու է առանց Ռուսաստանի մասնակցության։ Որոշ փորձագետներ դա կապում են Իրանի դիրքորոշման հետ, որը որոշակի կասկածանքով է վերաբերվում Զանգեզուրի միջանցքի բացման հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը պատճառաբանելով, որ այդ միջանցքը կարող է փակել իր «Հայաստանով անցնող եվրոպական դարպասը»։ Ուստի, թվում է, թե Մոսկվան այս կերպ որոշել է հեռացնել Թեհրանին նյարդայնացնող գործոնը և հետ քաշել իր սահմանապահներին անցակետից»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Միևնույն ժամանակ, Ստանիսլավ Տարասովը, նշելով այն պատճառները, թե ինչու Ռուսաստանը որոշեց հետ քաշել իր սահմանապահներին Իրանի հետ Հայաստանի սահմանի անցակետից, ընդգծել է Մոսկվայի ցանկությունը զիջումների գնալ Թեհրանին, որին թվում է թե առկա է «Զանգեզուրի հարցում  Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրել»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular