ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բաճկոն

ՖՈՏՈ

Բաճկոնը՝ ռուսերեն «Куртка», կարճ արտահագուստ է ամրակներով, և նախատեսված է վատ եղանակի և ցուրտ ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանվելու համար: Բաճկոնին նմանատիպ անուններ գոյություն ունեն բազմաթիվ լեզուներում: Այսպիսով, ղազախական «կուրտե» բառը նշանակում է ազգային կարճ բավականին տաք վերնազգեստ: Նմանատիպ բառեր կան լեհերենում, պարսկերենում և այլն։ Ամենայն հավանականությամբ, «Куртка» բառը գալիս է գերմանական «kurz» կամ ֆրանսերեն «kurt» բառից, որը նշանակում է «կարճ»: Համենայն դեպս հաստատապես հայտնի է, որ Ռուսաստանում ժամանակակիցներին նմանվող բաճկոնների նորաձևությունը ներմուծել են ֆրանսիացի դերձակները։ Հայերեն «բաճկոն» բառն ամենայն հավանականությամբ ունի իրանական ծագում:

Բաճկոնի որպես հագուստի տեսակի ծագման մասին բազմաթիվ վարկածներ կան։ Շատ ժողովուրդներ են օգտագործել նման տիպի հագուստ ցրտից պաշտպանվելու համար: Ամենից հաճախ կարծիք կա, որ բաճկոնը հորինել են հյուսիսային ժողովուրդները Մեզոլիթյան դարաշրջանում: Բաճկոնի ամենահին նախնի կարելի է համարել հենց մարդու առաջին հագուստը: Ամենայն հավանականությամբ, դա եղել է մորթի ինչ որ բանով ամրացված։ Ժամանակակից բաճկոնի նախահայրը համարվում է Ալյասկայի բաճկոնը, որն ավանդական է էսկիմոսների շրջանում:

Բաճկոններ կրել են նաև Եվրոպայում։ Միջնադարում անգլիացի և ֆրանսիացի աղեղնավորները կրում էին կոլետներ և կոտարդիներ՝ կարճ կաշվե վերնազգեստներ, իսպանացիների մոտ այն համարվում էր ազգային տարազի կարևոր մաս:

17-րդ դարում հրացանակիրները, 18-րդ դարում հուսարները նույնպես չէին կարող յոլա գնալ առանց բաճկոնների: Իսկ իտալացի հայտնի հեղափոխական Գարիբալդին բաճկոնը նորաձև է դարձրել հարուստ խավերի համար։ Ավելին, այն ժամանակ ընդունված էր բաճկոն անվանել անգամ վերնաշապիկը կամ բլուզը, եթե այն կարված էր կարմիր կաշմիրից։

19-րդ դարում բաճկոնը սկսել է օգտագործել ձմռանը սպորտի համար։ Այդ ժամանակ դրանք կարվում էին ուղիղ, ամրացման համար օգտագործվում էին կեռիկներ և կոճակներ, երկարությունը կարող էր լինել կամ կարճ, կամ մինչև ծնկները:

Ալյասկայում էլ էսկիմոսներն են հնուց տաք բաճկոններ կրել: 20-րդ դարի սկիզբը նշանավորվել էր ոսկու տենդով։ Ոսկու որոնողներ գնացին Ալյասկա և հյուսիսային այլ շրջաններ: Բայց սովորական հագուստը վատ էր հյուսիսի համար։ Եվ նրանք վերցրին էսկիմոսների հագուստի ձևը, հայտնվեց պարկային բաճկոնը՝ բաճկոն առանց կտրվածքի։ Հետո Aplha Industries-ը սկսեց արտադրել նման բաճկոններ հյուսիսում աշխատող օդաչուների համար:

Ժամանակակից բաճկոնները բազմաֆունկցիոնալ են և օգտագործվում են ամենուր։ Դրանք դարձել են աշխատանքային հագուստի տարր և մաս են կազմում ոստիկանական և զինվորական համազգեստի: Բացի այդ, դա ենթամշակույթների ատրիբուտ է, օրինակ բայկերների համար։ Ներկայումս բաճկոնն առաջին հերթին նախատեսված է տեղումներից և ցածր ջերմաստիճանից պաշտպանվելու համար։ Այդ նպատակով դրանցից մի քանիսը հագեցած են գլխարկներով: Որպես ջերմամեկուսիչ օգտագործվում են տարբեր նյութեր, այդ թվում մորթի և պոլիեսթեր: Արտաքին տեսքի համար օգտագործվում են կաշվե, թավշյա և ժամանակակից գործվածքներ։ Յուրաքանչյուր սեզոնին դիզայներներն առաջարկում են նորաձև բաճկոնների լայն տեսականիներ, որոնք տարբերվում են իրենց կտրվածքներով և ոճերով:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular