ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … դելամեն կոնյակ

ՖՈՏՈ

Ֆրանսիական Կոնյակ նահանգում կան տասնյակ հայտնի կոնյակ արտադրողներ: Նրանցից ամենահիններից մեկը Delamain կոնյակի տունն է։ Նրա պատմությունը սկսվել է 17-րդ դարի սկզբից, այսինքն այն ժամանակվանից, երբ Շարանտում սկսեցին ստեղծվել կոնյակի առաջին թորման գործարանները։ Կոնյակի ամենահայտնի և հաջողակ արտադրողների թվում Դելամենը, թերևս, ամենափոքր ընկերությունն է: Այդ ընկերությունն իր հաջողության համար պարտական է նրան, որ բոլոր Delamain կոնյակները մինչ հիմա ստեղծվում են բառացիորեն ձեռքով: Հենց նույնիսկ ամենաաննշան մանրամասներին նման ակնածալից վերաբերմունքն է թույլ  տալիս ստեղծել այնպիսի իդեալական խմիչքներ, որոնք սիրված են կոնյակի իսկական և շատ հարուստ գիտակների շրջանում:

Արտադրելով կոնյակի բավականին սահմանափակ ծավալ՝ Դելամենը Camus կոնյակի տան հետ միասին Կոնյակի տարածաշրջանում այդ ըմպելիքի վերջին ընտանեկան արտադրողներից մեկն է: Տան պատմությանը կարելի է հուսալիորեն հետևել մինչև 1759 թվականը, երբ Անրի Դելամենը Դուբլինից վերադարձավ Կոնյակ և որոշեց սկսել ալկոհոլի արտադրություն: Անրիի նախնիները 1625 թվականից ապրել են Անգլիայում և Իռլանդիայում։ 1824 թվականին Անրի Դելամենի թոռը՝ Հենրին է իր զարմիկների հետ հիմնել Roullet & Delamain ընկերությունը, որը գոյություն ունեցավ մինչև 1920 թվականը, իսկ երբ Դելամեն ընտանիքը դարձավ ընկերության լիիրավ սեփականատերն անունը փոխվեց Delamain & C°-ի։

Շատ փորձագետների կարծիքով, Delamain-ն այսօր լավագույն կոնյակ արտադրողներից է։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ կոնյակի տունը սեփական խաղողի այգիներ չունի։ Ընկերությունը գնում է 10-15 տարեկան թորվածքներ, արտադրում է խառնուրդ և շշալցնում պատրաստի արտադրանքը։ Օգտագործված բոլոր սպիրտները հնեցվում են բացառապես հին տակառներում, որոնց տարիքը հաճախ գերազանցում է վաթսուն տարին։ Delamain-ի վարպետները վստահ են, որ երիտասարդ տակառներում կոնյակը երկար հնացնելիս, «սպանում են» խմիչքի բոլոր նուրբ բույրերը:

Դելամեն ընտանիքը ոչ մի պայմանագրեր չի կնքում ալկոհոլի մատակարարման համար: Ալկոհոլի բոլոր գնումները կատարվում են տարածաշրջանի փոքր թորման գործարաններից՝ համտեսի երկար ընթացակարգից հետո: Delamain շարքի «ամենաերիտասարդ» կոնյակը Pak&Dry կոնյակն է, որը 25 տարվա հնեցման է։

Մի քանի խոսք էլ պետք է ասել կոնյակի ստեղծման ժամանակ թնդությունը նվազեցնելու մեթոդի մասին։ Դելամեն տան վարպետներն անընդունելի են համարում կոնյակի խառնուրդը թորած ջրի հետ խառնելը։ Նրանք կարծում են, որ այդ կերպ խմիչքի ներդաշնակությունը խախտվում է։ Թնդությունն իջեցնելու համար ընտանիքն օգտագործում է սպիրտ՝ ջրով նոսրացված մինչև 15 աստիճան: Ավելին, այդ ռեդուկցիայի գործընթացն ինքնին մի քանի տարի է տևում։

Delamain-ի վարպետների քրտնաջան աշխատանքի արդյունքը շշալցվում է ձեռքով, ձեռքով խցանվում է հին ավանդույթների համաձայն, ապա նաև ձեռքով  պիտակավորվում է: Մանրուքների նկատմամբ ուշադրությունն է, որ Delamain կոնյակները դարձնում են աշխարհի լավագույններից մեկը:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular